Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացա, Փաշինյանը համեմատում է 2016-ի իրավիճակը հիմիկվա իրավիճակի հե՞տ». Արման Աբովյան

Նոյեմբեր 14,2020 17:08

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հիշեցնում էր, որ 2016-ին, երբ ինքը ընդդիմություն էր ու գոհ չէր իրավիճակից, հանրահավաք չի արել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն արձագանքեց. «Չհասկացա, Փաշինյանը համեմատում է 2016-ի իրավիճակը հիմիկվա իրավիճակի հե՞տ: Ժողովուրդ ջան, խելքի եկեք, հիմա ի՞նչ 800 հա, մեզ մոտ տարածքային կորստի խնդիր չի, կորել է, ոչնչացվել է մեր հայրենիքի կեսը, մարդիկ՝ տներից դուրս, ի՞նչ 2016-ի ապրիլ: Որ համեմատում է ապրիլի հետ, կամ այդ մարդը ադեկվատությունից դուրս է ընկել, կամ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Չի հասկանում»:

Արդարացնելով իր այն քայլը, որ քաղաքական մյուս ուժերի, պետական այլ մարմինների հետ այս կարեւոր հարցը չի քննարկել՝ վարչապետն ասաց, թե «սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ», քննարկումներ դեռ կլինեն, բայց քննարկման հիմնական ձեւաչափը լինելու է կառավարության ներսում: Արման Աբովյանի խոսքով՝ «Ռազմական գործողությունների հետ կապված մենք դիմել ենք, բոլոր հնարավոր քայլերն արել ենք, ինչ մեզնից հասնում էր, ամեն ինչ: Ասում է՝ քաղաքական հարց չի, բա ի՞նչ հարց է, ասում է ռազմակա՞ն հարց է, տեսանք ինչի բերեց այդպես: Հասկացեք, սա անձնական խնդիր չի, անձերի խնդիր չի, իշխանափոխության խնդիր չի»:

Փաշինյանը մեջբերում է նախկինում քննարկված փասաթղթերը, Աբովյանն արձագանքեց. «Մեզ, ժողովրդին արդեն հետաքրքիր չի նախկինում ինչ է քննարկվել, ինչ փաստաթղթեր են եղել: Փաստը մնում է փաստ՝ բա դու իշխանություն ես, այնպես անի, այդ փաստաթղթերը չքննարկվի, ոչ թե կանգնի ասա՝ պիտի ձեռնտու լինի հայերին, ադրբեջանցիներին ու Արցախին: Ինչի՞ համար են քեզ ընտրել, որ հիմա արդարանա՞ս նման կերպ»:

Հարցին՝ քանի օր է, հանրահավաքների գալիս ենք ու ձեզ նույն հարցն ենք ուղղում՝ լավ, Փաշինյանը հրաժարական տվեց, ո՞վ է լինելու նրա փոխարեն՝ Աբովյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես ո՛չ անուն կարող եմ ասել, ո՛չ էլ պատկերացնում եմ՝ ինչ պիտի լինի: Ես գիտեմ մի բան՝ կլինի այն մարդը, ով հանրության կողմից ընդունված է, դա՝ միանշանակ: Նվազագույնը բանակցություններ վարելու համար Փաշինյանը ո՞նց է գնալու բանակցի, իր թիմը ո՞նց է գնալու, կարո՞ղ եք ինձ բացատրեք, տեսաք ինչ արեցին: Բերել եք թուրքին ՀՀ սահման, բերել եք մեր տուն ու ինչ ուզում են ասեն, ոնց ուզում են արդարանան, ո՛չ, պատասխանատուն իրենք են ու իրենք պիտի պատասխանը տան»:

Հարցին՝ դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է իրավիճակը փոխել՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Ես հավատում եմ միայն մի բանի, որ այն ուժը եւ մարդիկ, ովքեր խայտառակեցին մեզ սաղիս ու բերեցին խայտառակ պարտության, պետք է հեռանան, վե՛րջ: Իսկ մնացած հնարավորությունները, ես համոզված եմ, որ եթե իրենք մնում են, դա հնարավոր չէ, որեւէ լավ բան չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30