Մոնտենեգրոյում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ մտնելու է տղաների հավաքականի երեք ներկայացուցիչ:
56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը ուժերը չափում է խորվաթ մրցակցի հետ, 64 կգ քաշային Վահագ Գալուստյանի մրցակիցը Ռումինիայից է, իսկ Նարեկ Ծղրիդյանը 91 կգ քաշային կարգում մենամարտելու է Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ