Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ ո՛չ սառած մարդ կա, ո՛չ էլ տաքացած, ի՞նչ կրքերը սառի». Արման Աբովյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ նիստ անելու պայմանի մասին

Նոյեմբեր 14,2020 16:19

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին, թե ինչու խորհրդարանական երկրում արտահերթ նիստ չի հրավիրվում, իրավիճակը չի քննարկվում՝ պատասխանեց, թե այս մթնոլորտում, հուզական վիճակում դա չպետք է անել, նախ պետք է սառել ու սառը քննարկել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարցին, թե ե՞րբ է գալու այն օրը, որ, ինչպես Փաշինյանն է ասում, սառենք՝ պատասխանեց. «Վարչապետը ըստ երեւույթին չի հասկանում, թե ինչ է կատարվում, ի՞նչ սառել, սա հո կոնֆլիկտ չի, սա քաղաքական ընթացք չի, որ սառենք, տաքանանք: Այստեղ ո՛չ սառած մարդ կա, ո՛չ էլ տաքացած, հասկանո՞ւմ եք, որ մենք կանգնել ենք ամենախայտառակ իրավիճակի առջեւ: Ի՞նչ կրքերը սառի, տաքանա, ի՞նչ է խոսում ընդհանրապես: Գոնե հասկանո՞ւմ է ինչ է կատարվում: Իրենց համար այս իրավիճակը ինչ-որ քաղաքական կամ ռազմական կոնտեքստում է՝ դե հիմա եղավ-եղավ, գնում ենք առա՞ջ: Ո՛չ: Ի՞նչ է նշանակում՝ լիքը պատճառներ կային, ստացվեց այսպես չէ՛, այդպես չի, ինքը պիտի պատասխան տա, վերջացա՛վ»:

Հարցին՝ սրանով վարչապետն ուզում է ժամանա՞կ շահի, ի՞նչ է ուզում անել՝ Աբովյանը պատասխանց. «Ես չգիտեմ ինքը ինչ է ուզում, անհեթեթ բաներ է խոսում: Մեջբերումներ է անում, ասում է՝ պարտված պետությունները կապիտուլյացիայից հետո գերհզոր պետություններ են դարձել: Դե թող մի քիչ ավելի ուշադիր կարդան, տեսնեն, թե ինչ են պարտված պետությունների լիդերներն անում: Մարդն ունի պատասխանատվություն, ոչ մեկը չի ասում՝ լավ է, վատ է, այդ վերլուծությունները, արդարանալու քայլերը, փորձերը, այդ վախացնելու փորձերը որ դնում են հրապարակում ֆռռացնում են ինչ-որ …-ի ծնունդներ, էկրանից սպառնում են ժողովրդին, թե հեսա կգան սաղին կկրակեն, դրանք ովքե՞ր են, դուք հասկանո՞ւմ եք դեպի ուր ենք գնում մենք:

Երկրորդը՝ քաղաքական առումով չեք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում: Իշխանությունը կարծում է, որ սա քաղաքական պրոցես է, իշխանափոխություն են ուզում անեն: Ո՛չ, չկա ոչ մի քաղաքական երանգ: Իշխանությունը ոչ միայն պադավատներ են, պարգեւավճարներ են, սիրուն քարտուղարուհիներ են, մեծ կաբինետներ են, դա պատասխանատվություն է, որը թիմը ստանձնում է: Եթե պատասխանատվությունը ստանձնում է ու ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, միակ տարբերակն այն է, որ իրենք ընդունեն, որ չի ստացվել ու հեռանան, գնան: Ի՞նչ է նշանակում սառեն:

Իրեն թվում է սառեցինք, նույնը չպիտի՞ նստենք խոսենք: 2,5 տարի առաջ ստանձնել ես պատասխանատվություն, սաղիս բերանը փակել ես, թե տեսեք-տեսեք, հպարտ քաղաքացու կոնցեպտ ես բերել մտցրել, որտե՞ղ է իր հպարտությունը, ո՞ւր է: Թող պատասխանատվություն վերցնեն, ոչ թե իրենց տաքուկ աթոռներին կպնեն ու հազար ու մի պատճառ ման գան, թե ինչի են պարտվել: Իբր բոլորը մեղավոր են, բացի իրենցից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30