Լրահոս
Օրվա լրահոսը

Կորած զինծառայողի վերջին զանգը հոկտեմբերի 8-ին է եղել

Նոյեմբեր 14,2020 14:52

2002 թ. ծնված Միքայել Ռուբենի Մկրտչյանը ծառայել է Ջաբրայիլում: Երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ: Պատերազմը սկսելուն պես ընտանիքը տեղեկացավ, որ նա մարտական գործողությունների դաշտում է:
Նրա վերջին զանգը եղավ հոկտեմբերի 8-ին։ Մինչ այսօր Միքայելի` Միկայի ընտանիքը հույսը չի կորցնում նրան փնտրելու, գտնելու համար:

Սեփական նախաձեռնությամբ նրանք եղել են բոլոր բուժհաստատություններում, վիրավոր զինծառայողներից, եթե այդպիսիք եղել են Ջաբրայիլից, հետաքրքրվել, եղել են անգամ դիահերձարաններում, դիմել են ՊՆ, ՄԻՊ, տղան չկա ու չկա:
Երեկ Միքայելի հորաքույրը (մայրը առողջական ծանր վիճակում է) եղել է ՊՆ քննիչ հանձնաժողովում՝ որեւէ լուր իմանալու նպատակով, սակայն նրան այդպես էլ ոչինչ չեն ասել:

Սարսափելին հարցերից մեկի պատասխանը չստանալն է. հրամանատար ունեցե՞լ է Միկայի զորամասը, ո՞ղջ է, թե՞ ոչ, ո՞ւմ է հանձնված եղել նորակոչիկների ճակատագիրը:
Մինչ օրս ո՛չ զինկոմը, ո՛չ որեւէ մեկը չգիտի՝ ում հրամանատարության տակ են գտնվել զինվորները:
Միքայելը ձեռքին խաչ ունի:

Այս պատերազմի ժամանակ մի կորած զինվորի ձեռքին էլ կար, եւ նրան գտան հենց այդ խաչի շնորհիվ: Իմ մտերիմները, որոնք գիտեն, որ ես փնտրում եմ «Խաչով զինվորիս», ուրախացած ուղարկել էին նկարը: Բայց ավաղ՝ Միքայելը չէր:

Նայեք այս նկարներին, եւ եթե որեւէ տեղեկություն հայտնի լինի, հատկապես Ջաբրայիլից ողջ մնացածներ, դիմեք ինձ:
Խաչը մեզ օգնական:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30