Tert.am-ի տեղեկություններով` երեկ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ իրականացված ակցիայի հետ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.22.20-ին, 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով:
Ավելի ուշ Tert.am-ը պարզեց, որ Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 11-ի այն ակցիայի մասնակիցն է, սակայն ոչ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին նստած երիտասարդը՝ Ռաֆայել Հայրապետյանը, այլ նրա հետ դրոշով լուսանկարվող երիտասարդը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում