Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիան կփորձի լուծումներ գտնել, բայց այդ ինչպե՞ս Թուրքիան կամ Ադրբեջանը, նույնիսկ Ռուսաստանը պետք է հրաժարվեն իրենց որոշումներից. Ալֆորվիլի փոխքաղաքապետ. «Ժամանակ»

Նոյեմբեր 14,2020 12:07

«Ժամանակ»-ի հարցերին պատասխանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։

– Պարոն Խաչիկյան, նախօրեին կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահը կրկին վերահաստատել է, որ կնպաստի հասնելու Արցախի իրավիճակի երկարաժամկետ և հակամարտության գոտու բոլոր կողմերի համար արդարացի կարգավորման: Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի ջանքերը, և այս փուլում որքանո՞վ է հնարավոր հասնել Արցախի ճանաչմանը Ֆրանսիայի կողմից:

– Նախ ասեմ, որ մենք շատ հուսախաբ ենք և շատ հույսեր չունենք, որովհետև տեսանք, որ միայն Ռուսաստանը կարողություն ուներ, որպեսզի այդ խաղերի մեջ միջամտեր, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ն դուրս մնացին: Ամերիկան շատ դուրս մնաց, իսկ Ֆրանսիայից մենք ավելին էինք սպասում: Ես ավելի վաղ ասել էի, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեզ շատ հիասթափեցրեց, երբ, այսպես կոչված, «չեզոքություն» խաղաց, բայց հիմա ես կարծում եմ, որ իրենք զղջում են, որ չկարողացան միջամտել, չկարողացան իրենց խոսքը հասցնել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին: Ֆրանսիան դուրս մնաց գործընթացից: Հիմա էլ Մակրոնն ասում է, թե Ֆրանսիան կփորձի լուծումներ գտնել, այո՛, կփորձի, բայց հիմա ո՞նց է կարողանալու լուծում գտնել, այդ ինչպե՞ս Թուրքիան կամ Ադրբեջանը կամ նույնիսկ Ռուսաստանը պետք է հրաժարվեն իրենց որոշումներից: Թուրքիան ու Ադրբեջանը Ղարաբաղի կեսից ավելին վերցրել են, այդ փաստաթղթով էլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճամփա է լինելու: Մեզ համար շատ ծանր պայմաններ են այդտեղ նշված: Նույնիսկ վարչապետն ասաց, որ տակավին Արցախի կարգավիճակը որոշված չէ: Մենք 1994 թվականին հրադադար ստորագրեցինք և մեր շահած հողերը պահեցինք մինչև այսօր: Հիմա Ադրբեջանը հետ է գալիս: Ես չեմ հասկանում, թե ինչպես Ֆրանսիան կարող է որևէ լուծում գտնել մեզ համար, որ մենք հողերը հետ վերցնենք:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30