Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների գլխավոր առաքելությունը պետք է լիներ փոխգործակցության մթնոլորտ ձևավորելը, ընդառաջ գնալը հրաժարականի հանրային պահանջներին. «Փաստ»

Նոյեմբեր 14,2020 11:56

Հանրությունը ցանկանում է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այսպես շատ արագ կանգնեցինք «կոտրված տաշտակի» առաջ։ Իսկ այսպիսի իրավիճակը շահարկումների ու փոխադարձ մեղադրանքների լայն դաշտ է բացում։ Յուրաքանչյուրը ցանկանում է իր վրայից գցել մեղքի բաժինը և գտնել մարդկանց, որոնց կարելի է մեղադրել, և դա հատկապես վերաբերում է իշխանություններին։

Չէ՞ որ ողջ տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը կրում են հենց իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ պատերազմը «հանաք մասխարա» կամ հերթական մասկի շոուն չի, այլ լուրջ գործընթաց է, որում առաջադրված խնդիրների լուծմանը հասնելու նպատակով լուրջ հաշվարկներ և կշռադատված քայլեր են պետք։ Իսկ այդ քայլերի ու միջոցառումների իրականացումը նախ և առաջ դրված է պետական ինստիտուտների ուսերին, որի կառավարման բուրգի գագաթին կանգնած է երկրի կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Ծանրագույն իրադրությանը անլուրջ վերաբերվելու արդյունքում է, որ հանրության շրջանում անվստահության և վրդովմունքի աճ է նկատվում թե՛ միմյանց նկատմամբ և թե՛ առաջին հերթին իշխանություններից։

Եվ այսպիսի մթնոլորտի պայմաններում մեր այսօրվա խնդիրն է երկիրը հետ պահել ատելության գերդոզավորումից, հետպատերազմական ցնցումներից, բռնություններից ու բախումներից, որի հավանականությունը շատ մեծ է։ Սակայն տպավորություն է, որ իշխանությունները բավարար չափով չեն գիտակցում այս հանգամանքը։ Փոխանակ նրանք ամեն ինչ անեն, որպեսզի պետական ապարատը բնականոն գործի, և երկիրը անկայունության հնարավոր զարգացումներից զերծ մնա, ավելի են յուղ լցնում առանց այն էլ թեժացած կրքերի վրա՝ պատասխանատվությունը գցելով այս կամ այն մարդկանց, հասարակության կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա և մեղադրելով նրանց այս իրավիճակի համար։ Իսկ Փաշինյանն իրեն ուղղակի կամակոր երեխայի պես է պահում, վերջինս ոչ միայն չի ցանկանում ընդունել իր ձախողումը, այլև իրեն անգամ թույլ է տալիս վրեժի մասին հայտարարություններ անել։

Ոչ թե թշնամու, այլ սեփական ժողովրդի մի հատվածի նկատմամբ մեկ այլ հատվածի միջոցով: Այս իրավիճակում իշխանությունների գլխավոր առաքելությունը պետք է լիներ կրքերը հանդարտեցնելը և փոխգործակցության մթնոլորտ ձևավորելը, ընդառաջ գնալ հրաժարականի հանրային պահանջներին, բայց այսպիսի պահվածքով վարչապետն ու իր թիմն ավելի են գրգռում հանրությանը։ Դրանից մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում, և մեծանում է բախումների ու հաշվեհարդարների հավանականությունը։ Եվ այս իրավիճակում ինչքան Փաշինյանը մնա երկրի ղեկին, այնքան հետպատերազմյան ճգնաժամը կխորանա։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30