Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կզգամ, որ այլեւս անելիք չունեմ, կգնամ, ինչպես որոշել էի պատերազմից առաջ. Գայանե Աբրահամյան

Նոյեմբեր 14,2020 11:43

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսելն անգամ դժվար է, արցունքները խեղդում են ամեն բառի հետ, այո՛, սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու ամենաամոթալի պարտությունը, որի հետ հաշտվել հնարավոր չէ, բայց գործել պետք է, ինչն էլ անում եմ օրուգիշեր։

Հրաժարականն ու պատասխանատվությունից փախուստն այս պահին ամենահեշտն է, ամենացանկալին, հատկապես ինձ համար, որ դեռ մինչեւ պատերազմն ու այս արհավիրքն արդեն իսկ հրաժարվել էի մանդատից, բայց պետության ու պետականության կորստի վտանգը ստիպում է ամուր կանգնել եւ չթուլանալ։

Այո, այս փաստաթուղթը դեռ շատ բացեր ունի եւ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ համար այս պահին գերակա է սա, նաեւ գերակա է եւ աշխատում եմ մարդկանց օգնելու, իրերը տեղափոխելու եւ ապրելու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, մնացյալի մասին կմտածենք հետո, այսօր գործել է պետք եւ այդ գործելը փողոցում տարվող գործընթացը չէ, հեղաշրջման փորձ, ԱԺ նախագահի մահափորձ ու պետական կարեւորագույն շենքերի ավերը կազմակերպածների օրակարգը չէ, սա պետության կորստի է տանում, վստահ եմ, շատերը հասկանում են։

Ես այսօր չեմ խոսում, բայց գործում եմ ուժերիս ներածին չափով ու երբ կզգամ, որ այլեւս անելիք չունեմ, կգնամ, ինչպես որոշել էի պատերազմից առաջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30