Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Այս մարտական գործողություններում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը պարտվել է, դրա պատասխանատվությունը պետք է կրեն այսօրվա իշխանությունները. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2020 10:39

Հարցազրույց Արցախի հերոս, գեներալ գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

– Ինչպե՞ս եք վերաբերվում ստորագրված փաստաթղթին, որով Արցախի յոթ շրջանները, գումարած՝ Հադրութը եւ Շուշին հանձնում ենք Ադրբեջանին։

– Նախեւառաջ, որքան, որ ես տեղյակ եմ, ճարահատյալ վիճակում պատերազմը կանգնեցնելու համար ստորագրված փաստաթուղթ է, բայց հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, իմ տեսանկյունից, շատ վատ փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունն ասացին, որ իրենք կողմնակից են եղել այնպես անել, որ դադարեցնեն մարտական գործողությունները։ Այդ պահին մարտական գործողությունները դադարեցնելը ճիշտ էր, բայց փաստաթուղթը ինչպես է քննարկվել, ինչպես է ընդունվել, ես դրա մասին տեղյակ չեմ։ Բայց մեզ համար դա վատ փաստաթուղթ է։

– Դուք կարծում եք, որ մենք ռեսուրս չունեի՞նք, մեր բանակն այլեւս անզո՞ր էր դիմակայել, շարունակել պայքարը։

– Ես կարծում եմ, որ մեր բանակը միշտ էլ հնարավորություն ունի վերախմբավորում կատարելու, պայքարելու, բայց այդ պահի համար, նորից եմ կրկնում, պատերազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Հավելեմ նաեւ հետեւյալը, որ ոչ միայն այդ պահի համար, սկսած սեպտեմբերի 30-ից՝ դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ինչ աներ պատերազմը կանգնեցնելու համար։

– Ձեր կարծիքով՝ դեռ հնարավո՞ր է այդ վատ փաստաթղթում ինչ-որ բան փոխել մեր օգտին, հնարավո՞ր է շտկել իրավիճակը։

– Այս իրավիճակում չափազանց կարեւոր է մեր պետության եւ Արցախի պետության՝ չափից ավելի պլանավորած, ճշգրիտ հաշվարկված եւ կազմակերպված աշխատանքները, որի շրջանակներում է նաեւ դիվանագիտական գործը, բանակցությունները։ Երբեք ուշ չէ բանակցություններ վարել եւ ճշգրտել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին։ Այդ հարցերը պետք է ուղղել ռազմադիվանագիտական կորպուսին։ Բայց այն, որ այս մարտական գործողություններում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը պարտվել է, դրա պատասխանատվությունը պետք է կրեն այսօրվա իշխանությունները, դա միանշանակ է, եւ իրենք էլ պետք է փորձեն տակից դուրս գալ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30