Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք, որ հետ գալու շանս ունենաք, այլապես գնալով այդ շանսը նվազելու է». «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2020 11:09

Ի՞նչ է ասում հասարակության մի մասը՝ ընդդիմության գլխավորությամբ։ Ասում են, որ ՀՀ իշխանությունները ձախողել են իրենց գործը, դավաճանել են, չեն կարողացել գլուխ հանել պետության կառավարումից եւ մենք պարտվողական, խայտառակ մի համաձայնությամբ թշնամուն ենք հանձնել 30 տարվա մեր հաղթանակը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքի մի մասը։ Ի՞նչ է ասում իշխանությունը։ Ասում է՝ պարտությունը իմը չէ, բոլորինս է։ Մենք հաջողելու, հաղթելու շանս գրեթե չունեինք եւ դա ոչ թե իշխանությունների մեղքով էր, այլ ձեր բոլորի, նախկին իշխանությունների, մեր աղքատիկ բյուջեի, միջազգային հանրության, հայի չար բախտն էլ՝ վրադիր։

Ո՞րն է լուծումը։ Մի բան պարզ է, որ իսպառ խախտվել է հանրային համերաշխության մթնոլորտը եւ հասարակության մի հսկա հատված այլեւս չի վստահում գործող իշխանություններին։ Ու այս մթնոլորտում մեր վերքերը բուժել հնարավոր չի լինելու։ Այս պարագայում վարչապետի հրաժարականը աշխարհի վերջը չէ՝ հազարավոր երկրներում վարչապետներն ու կառավարությունները հրաժարականներ են տալիս եւ շատ ավելի փոքր պատճառներով։ Եթե իսկապես հանրության մի հատվածը դեռեւս վստահում է Քաղպայմանագրին, ապա ընտրությունների ճանապարհով նրանց կրկին կբերեն իշխանության։ Եվ դժգոհների բանակը այլեւս կլռի։ Փաստ է, որ 2018-ի լեգիտիմությունը կորսված է եւ նոր ընտրությունները հրամայական են։ Գնացեք, որ հետ գալու շանս ունենաք, այլապես գնալով այդ շանսը նվազելու է։

Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30