Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ավելի լավ բանակցողը. այս հարցի պատասխանն է կազմելու ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը». «Ժամանակ»

Նոյեմբեր 14,2020 10:23

Կորուստը դեռ կասեցված չէ, ու քանի դեռ ընթացքի մեջ են զարգացումներ, հանրային էներգիան և ջանքը պետք է միտված լինի կասեցմանը՝ ինչ հնարավոր է և ինչքան հնարավոր է փրկելուն: Այդ իմաստով, եթե դիտարկվում է վարչապետի պաշտոնանկության հարց, ապա այն պետք է դիտարկվի տվյալ դիտանկյունից՝ ինչ արդյունքի կբերի այն, ինչ ելք կտա, ինչպես կօգնի շտկել վիճակը: Որովհետև պատասխանատվությունից բխող պաշտոնանկությունը թերևս լինելու է անխուսափելի, բայց ներկայումս մենք հարցերը պետք է գերազանցապես դիտարկենք ելքի փնտրտուքի համատեքստում: Այդ առումով հնչում է հայտարարություն, որ նրան կփոխարինի ավելի լավ բանակցող և այդ բանակցողը կկարողանա շտկել կամ փրկել իրավիճակը:

Տեսականում միանգամայն հնարավոր է, բայց այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու համար հանրությանը պետք է կոնկրետություն: Իսկ որ որոշումը պետք է կայացնի հանրությունը, կասկածից վեր պետք է լինի և, թերևս, չլինի քննարկման առարկա: Հետևաբար՝ ո՞վ է ավելի լավ բանակցողը: Այս հարցի պատասխանն է կազմելու ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը: Կա՞ այդ պատասխանը, եթե ոչ, ապա գործընթացը կորցնում է իր ամբողջ հանրային պետական նշանակությունն ու արժեքը, քանի որ չի առաջարկում ելք: Ընդ որում, հարցն անգամ ճանապարհային քարտեզը չէ՝ ինչպես, երբ և այլն, այլ ընդամենը ով-ը՝ հասկանալու համար առաջարկի լրջությունն ու քաղաքական բովանդակությունը: Երևանում երկու օր ծավալվող բողոքի ընթացքը դեռ զուրկ է այդ կոնկրետությունից, ինչը ինքնին խնդիր է քաղաքական իրողությունների համարժեքության առումով:

Ավելին, չկան նաև այլ կոնկրետ առաջարկներ, որոնք ցույց կտան իրավիճակի փոփոխության ուղիներ:

Այդ ամենով հանդերձ, մի բան թերևս հստակ է, որ Հայաստանն այսօր ունի երկու կենսական հրամայական՝ թույլ չտալ ներքին ապակայունություն և իրավիճակի անկառավարելիություն, և, միևնույն ժամանակ, Արցախի ու Հայաստանի անվտանգության ու ճակատագրի անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության, անգամ արտահերթ ընտրության առաջ:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30