«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկն ասել է, որ գլխավոր քարտուղարը ողջունում է այս շաբաթվա սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրման մասին նոյեմբերի 9-ին հայտարարել էին Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Գլխավոր քարտուղարը երախտապարտ է Ռուսաստանի Դաշնությանը այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Նա հետևողականորեն կոչ է արել պահպանել զինադադարը և ընդգծել մարդկային կյանքերի փրկության և խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը: Նա հուսով է, որ դա հիմա կստացվի՝ համահունչ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախկին կարևոր ջանքերին:
Գլխավոր քարտուղարի խոսնակը կրկնել է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, որ տարածաշրջանի բնակիչների համար տևական խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային խաղաղ կարգավորման միջոցով:
ՄԱԿ-ը դեռ գոյություն ունի?և նախագահ էլ ունի?՝այսքան ժամանակ որտեղ էր?:Արցախցիներին կոչ եմ անում ՄԱԿ-ից ոչ մի օգնություն չվերցնել՝ինչպես մեր նախկին վարչապետն էր ասել՝թող ուղարկեն Սիրիայի իսլամիստներին,որ իրենց տներում վերընկնեն և ուրիշների տները չքանդեն:Ինձ թվում է ԵՄ-ից նույնպես օգնություն չպետք է վերցնել,թե չէ մշտապես երեսներովս են տալու ….