Աշխարհի բնապահպանական խոշոր կազմակերպությունները բերանները ջուր են առել. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կողմից Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, ֆոսֆորային զենքի կիրառումից հետո միջազգային բնապահպանական կառույցները խորը թմբիրի մեջ են:
Դրանք անպատասխան են թողել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ իրենց ուղղված զեկույցը: Մինչդեռ Հայաստանն ահազանգում է բնապահպանական ճգնաժամի ու էկոցիդի մասին, իսկ հետեւանքներն աղետալի ու երկարատեւ կարող են լինել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռեւս նոյեմբերի 2-ին զեկույց էր պատրաստել միջազգային խոշոր բնապահպանական կառույցներին եւ կոնվենցիաներին ուղարկելու համար: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ արձագանք, որեւէ պատասխան դեռ չեն ստացել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։