Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական բռնաճնշումների կիրառումը Հայաստանը կանգնեցնում է բռնատիրության հաստատման վտանգի առաջ. «Հայկական Վերածնունդ»

Նոյեմբեր 14,2020 09:38

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ խաղաղ հանրահավաք, որը կազմակերպվել էր Ազգային Ժողովրդական Բևեռի կողմից: Հավաքի ավարտին, երբ մասնակիցները պատրաստվում էին լքել հրապարակը, նրանց վրա հարձակվեց բազմաքանակ ոստիկանական ուժ և անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին: Ձերբակալվել են հավաքի կազմակերպիչներ և քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ, որն աննախադեպ արձագանք է հավաքների դեպքում:

Չնայած որ հավաքներն արգելված են ռազմական դրության պատճառով, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված օրհասական վտանգը, ՀՀ իշխանություններից և մասնավորապես ոստիկանությունից ակնկալում ենք առավել հանդուրժողականություն այս օրերին ցնցված և իշխանությունից հաշվետվություն պահանջող հասարակության նկատմամբ: Քաղաքական բռնաճնշումների կիրառումը Հայաստանը կանգնեցնում է բռնատիրության հաստատման վտանգի առաջ:

Հասարակությունն իրավունք ունի Հայաստանի և Արցախի ճակատագրի վերաբերյալ իր խոսքը արտահայտել խաղաղ հավաքների և երթերի միջոցով:

Դատապարտում ենք վերը նշված անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը և ՀՀ իշխանությունից ի դեմս Նիկոլ Փաշինյանի պահանջում ենք կասեցնել հարուցված քրեական գործերը:

Հայկական Վերածնունդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30