Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սարգսյան. Ով տուն չունի՝ տրամադրում ենք. Հայաստանում ապաստանած շատ ստեփանակերտցիներ վերադառնում են իրենց տները. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2020 09:50

Հայաստանում ապաստանած շատ ստեփանակերտցիներ վերադառնում են իրենց տները, մաքրում դրանք ռմբակոծության հետեւանքներից, անցնում բնականոն կյանքի: Քաղաքում կրկին սկսել են կյանքի նշույլներ երեւալ՝ առայժմ գիշերը տներում վառվող լույսերի տեսքով:Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախ վերադարձածները քիչ չեն:

– Այն մարդիկ, որոնց տները հիմնովին ավերվել են, ապրելու ենթակա չեն, ի՞նչ են անում:

– Ով տուն չունի՝ ապահովում ենք, պետության միջոցներով տրամադրում ենք:

– Ադրբեջանին հանձնվող այլ գյուղերից, քաղաքներից Ստեփանակերտ տեղափոխվողներ կա՞ն: 

– Այո, կան մարդիկ, որ գալիս են Ստեփանակերտ, մինչեւ տեսնեն գյուղերում ապահովության հետ կապված ինչ իրավիճակ կլինի, եթե կարողանան՝ նորից կգնան, կապրեն:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30