Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյան. «Քննիչն ասաց՝ ձեր անունը եւս նշված է, որ բերման ենթարկենք». «Սասնա Ծռեր»-ի առնվազն 15 անդամի տրվել է կասկածյալի կարգավիճակ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2020 08:30

Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից բերման ենթարկված «Սասնա Ծռեր»-ի առնվազն 15 անդամի տրվել է կասկածյալի կարգավիճակ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ ինքը ներկայացել է անդամներից մեկի կանչով՝ պաշտպան ներգրավելու համար, սակայն քննիչն ասել է, որ չի կարող որպես պաշտպան ներգրավվել, քանի որ իր անունը եւս ներառված է այն անձանց ցուցակում, ովքեր պետք է բերման ենթարկվեն․ «Ես չգիտեմ՝ դա ինչ ցուցակ էր, քննիչն ինձ շատ քաղաքավարի ասաց՝ ձեր անունը եւս նշված է, որ բերման ենթարկենք, ես էլ ասացի, որ դրա կարիք չկա, ներկայացել եմ, եւ մի քանի րոպեից դարձա կասկածյալ»։

Պապիկյանի խոսքով՝ կասկածյալի կարգավիճակ է տրվել Վարուժան Ավետիսյանին, Արա Պապյանին, Եղիշե Պետրոսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Արեգ Կյուրեղյանին, Կարո Եղնուկյանին, Գագիկ Եղիազարյանին եւ ոչ միայն։ Պապիկյանը դժվարացավ նշել բոլորին՝ ասելով, որ ինքը բաժնում հանդիպել է 15-ին, սակայն քննչական գործողություններ շարունակվել են նաեւ այսօր։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30