Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոմավառություն Իսրայելում՝ այդ երկրում ՀՀ նորանշանակ հյուպատոսի մասնակցությամբ

Նոյեմբեր 14,2020 00:59

«Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է.

Այսօր Պետախ Տիկվայի «Համայնքների զբոսայգում» Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության նորանշանակ հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանն ու Հայոց Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Մայր Հայրենիքի համար ծանր ու ճակատագրական օրերին Իսրայելի հայերը մշտապես որպես Սփյուռքի ամենահին գաղթօջախ կանգնած են եղել Մայր Հայրենիքի ու Արցախի կողքին: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական ու համախմբված. քանզի դեռևս Իսրայել պետությունում մենք շատ անելիքներ ունենք: Պատերազմական օրերին մեր համայնքները և միասին և առանձին առանձին իրենց ներդրումն ունեցան թե Հայաստան Համահայկական հիմնադրամին կատարած և թե առանձին տասնյակ ծրագրերով, որոնցով հատկապես աչքի ընկավ Հայֆայահայությունը:

Վերջին այս օրերին ծանր հոգեկան ապրումներն ու անքուն գիշերները՝ մեր հարազատների, երեխաների, թոռների, բարեկամների ու ընկերների ռազմաճակատից չստացվող լուրերի համատեքստում և ստորագրված ռազմական գործողությունները դադարեցնելու և տարածքային զիջումներ կատարելու պայմանագիրն ուղղակի հուսալքության ու անարդարության զգացումի մի պոռթկում առաջացրեց մեզանում, սակայն հարկավոր է հիշել, որ հույսը պետք է դնել միայն սեփական կարողությունների վրա և չմոռանալ պատմության տված դասերը:

Մենք հավաքվել էինք այստեղ ոչ թե կիսվելու մեր հուսալքությամբ այլ ընդհակառակը՝ վճռականությունն ու անպարտելիությունը, միասնությունն ու Հայաստանի և Արցախի անկախ հանրապետություններին անմնացորդ նվիրվելն է լինելու մեր մարտակոչը: Յուրաքանչյուր ամիս անկախ բարդ սոցիալական իրավիճակներից պետք է յուրաքանչյուրս հանգանակություններ փոխանցենք Հայաստան Համահայկական հիմնադրամին ցմահ, շարունակենք աշխատել Իսրայելում ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլև առավելագույնն Արցախը ճանաչելու հիմնահարցի, զենքի վաճառքի ահաբեկչական թուրք-ազերական ռեժիմներին ժամանակավորապես դադարեցնելու և ինչու չէ նաև կասեցնելու համար:

Հիմնահարցերը շատ են, բայց վստահ եմ, որ նույնիսկ Իսրայելում հաջողություններ կարելի է գրանցել:

Մթնոլորտը շատ ծանր էր ու հուզիչ և հայկական դուդուկի տխուր մեղեդին յուրահատուկ երանգ հաղորդեց մոմավառությանը: Ավելի քան 250 մոմ վառվեց հուշարձանի մոտ՝ ի հիշատակ նահատակված մեր հերոսների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30