Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյան. «Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով»

Նոյեմբեր 14,2020 00:47
Vano

Նոյեմբերի 13-ին Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր, եւ այդ առթիվ ու այս օրերին համահունչ ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր կիսել էին նրա՝ 2001թ. գրված մտքերը, որում տառացիորեն նկարագրվում էր այսօրվա իրավիճակը.

«Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը վկայում է միայն դրա մասին խոսողների անամոթության ու մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին՝ հավատացնելով, թե բանակը կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում:

Իսկ թիկունքը պիտի լիներ երկրի տնտեսությունը, որը չկա:

Թշնամին, բնականաբար, գիտի այդ մասին: Մնում է սեփական ժողովրդին չխաբել: Կամ «մարտական ոգին բարձր պահելու համար» խաբել գոնե այն չափով, որ անակնկալն աղետալի չլինի:

Ադրբեջանին պատերազմ սկսելուց ետ է պահում ոչ թե հայկական բանակի անպարտելիության միֆը, այլ՝ որ մեծ տերությունները դեռեւս դեմ են պատերազմին: Այսինքն, մեր անվտանգության հիմնական երաշխիքը մեծ տերությունների՝ տարածաշրջանում խախուտ խաղաղությունը պահպանելու կամքն է, ոչ թե բանակը: Բայց այդ ռեսուրսը անսպառ լինել չի կարող:

Կոնֆլիկտի վերջնական լուծման հետագա ձգձգումը հղի է Հվ. Կովկասում հավասարակշռության նվազագույն շեմի անկմամբ, ինչը ձեռնտու չի լինի Ռուսաստանին:

Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը վտանգավոր է նաեւ այնքանով, որ չի բացառվում այն, որ Ադրբեջանը մի օր կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա եւ Ռուսաստանին կանգնեցնել թուրք-ադրբեջանական ընդհանուր պետության նման մի բանի դիմաց: Իսկ այս տարբերակը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի:

Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով: Հետո կարող է ուշ լինել թեկուզեւ այն պատճառով, որ անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահելը՝ ի հակակշիռ Ադրբեջանի, այլեւ հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը:

Եվ ուրեմն՝ վերադարձը դեպի Մայր Ռուսաստան մնում է խիստ հավանական»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
2001թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30