Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական զինված ուժերը միշտ էլ տեղյակ են եղել, որ Նախիջեւանի սահմանի երկայնքով թռիչքներ են իրականացնում միայն ՌԴ ուղղաթիռները». «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 14,2020 09:29

Ակնհայտ է, որ այդ օրը եւ այդ ժամերին ՄԻ-24 ուղղաթիռի խոցման պատահականությունը շատ փոքր է՝ կապված նաեւ այլ առարկայական հանգամանքների հետ: Առաջին՝ Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի ուղղաթիռները Մեղրիի ուղեկալների հետ կապն ապահովելու համար մշտապես այդ հատվածով են թռիչքներ իրականացրել: Այդ թռիչքներն առավել ինտենսիվ էին հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ, հետեւաբար, ադրբեջանական զինված ուժերը միշտ էլ տեղյակ են եղել, որ Նախիջեւանի սահմանի երկայնքով՝ այն էլ գիշերով թռիչքներ են իրականացնում միայն ՌԴ ստորաբաժանումների ուղղաթիռները: Երկրորդ՝ Ադրբեջանը լավ գիտեր, որ պատերազմում ՀՀ զինված ուժերը գրեթե չեն օգտագործել հարվածային ուղղաթիռներ: Ամփոփելով դեպքերի զարգացման ընթացքի նկարագրությունը՝ նկատենք, որ պատերազմի ընթացքի վճռորոշ այդ փուլում միջադեպի պատահական լինելու հավանականությունը շատ փոքր է: Եթե սրան գումարենք նաեւ այն փաստը, որ Նախիջեւանում են Թուրքիայի զինված ստորաբաժանումները, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30