Արձանագրում ենք, որ.
Գործող վարչակազմն ամեն ինչ անում է մեր բոլոր ձեռնարկումները խափանելու համար: Մասնավորապես՝ դեպի Քարվաճառ մեկնելու վերաբերյալ այսօր առավոտյան հրապարակված հայտարարությունից հետո որոշում է կայացվել հավաք կազմակերպելու համար հարուցված անհեթեթ քրեական գործով Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների հարցաքննությունները նախապես ծանուցված նոյեմբերի 18-ի փոխարեն անցկացնել վաղը՝ նոյեմբերի 13-ին:
Այդ մասին նոր ծանուցագրերը ոստիկանության միջոցով ներկայացվել են այսօր երեկոյան: Բացի այդ՝ իրավապահ մարմինների մեծաքանակ խմբերը ցուցադրաբար հսկում են Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների, առաջին հերթին՝ Ժիրայր Սէֆիլյանի տեղաշարժը:
Վարչակազմի ներկայացուցիչների վարքագծից ակնհայտորեն պարզ է դառնում, որ վերջիններիս համար աթոռները պահպանելը վեր է ամեն ինչից և հանուն դրա նրանք պատրաստ են կիրառել իրավական և այլ բնույթի բռնության միջոցներ, անգամ հրահրել բախումներ:
Մեզ համար առաջնահերթություն է դեռևս պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի ներկայիս փխրուն ու գերլարված մթնոլորտում բախումների և քաոսային զարգացումների բացառումը, քանի որ դա կարող է հանգեցնել էլ ավելի մեծ կորուստների:
Կարդացեք նաև
Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ.
չեղարկվում է դեպի Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը,
Քարվաճառը թշնամու վերահսկողության տակ անցելու պատասխանատվությունը մնում է վարչակազմի վրա:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Երևան, 13 նոյեմբեր 2020 թ., ժամը 21: 30