Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռոտախոսության ժամանակն անցել է

Նոյեմբեր 14,2020 10:00

«Բա ի՞նչ պիտի անեի»՝ այդպես է վարչապետը պատասխանում ընդդիմության մեղադրանքներին, թե նա «կապիտուլյացիայի թուղթը» չպիտի ստորագրեր: Փաշինյանը ճիշտ է այն առումով, որ նոյեմբերի 9-ի լույս 10 գիշերը նա այլ ելք չուներ, քան եռակողմ հայտարարությունը ստորագրելը: Մնացած խոսակցություններն, իմ կարծիքով, անիրատեսական են: Խնդիրը, կարծում եմ, այն է, որ թե՛ 45 օրվա եւ թե՛ 2,5 տարվա ընթացքում իշխանությունը կարող էր զարգացումներն այս հանգրվանին չհասցնել:

Դա, իհարկե, մեկ հոդվածի թեմա չէ: Բաց ես կուզենայի, այնուամենայնիվ, հիշեցնել վարչապետի մի ելույթ, եւ առաջարկել խորհել դառը ճշմարտության մասին, որը, սակայն, ավելի օգտակար է, քան պոռոտախոսությունը: Խոսքն այս տարվա մարտի 12-ին Վայքում արտասանած ելույթի մասին է: Առիթը, հիշեցնեմ, «այո» քարոզարշավն էր. իշխանությունը մի ամբողջ հանրաքվե էր նախաձեռնել, որպեսզի իրեն դուր չեկող Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ: Հիմա, կարծում եմ, պարզ է. որ նման չորրորդական հարցի վրա սեւեռվելն ու դրա վրա այսքան ժամանակ եւ ռեսուրս ծախսելը, մեղմ ասած, խելամիտ չէր:

Բայց կոնկրետ այս ելույթը կապ չուներ ՍԴ-ի կամ Թովմասյանի հետ՝ ելույթի բովանդակությունը, կարելի է ասել, աշխարհաքաղաքական էր. «Ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք եւ լիզելու եք: Այսօր էլ եք վազում, եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք», – ասել է վարչապետը:

Մի կողմ եմ թողնում արտահայտվելու ձեւը՝ դաստիարակության խնդիր է, եւ հարց եմ առաջարկում. «եվրոպաներին» այդ «դուխով դիվանագիտությունը» չի հետաքրքրում՝ ինչպես տեսանք, մենք ընդհանրապես նրանց հետաքրքիր չենք, իսկ «մոսկվաների՞ն»:

Եվս մի մեջբերում նույն ելույթից. «Երկրի բարձրագույն պաշտոնյաները, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում այստեղ-այնտեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել»: Համատեքստից պարզ է, որ այս պարբերության հասցեատերը Արթուր Վանեցյանն էր՝ այն մարդը, որին Փաշինյանը նշանակել էր ԱԱԾ պետ եւ տվել էր գեներալ-մայորի կոչում: Այս պարագայում կասկածում եմ, որ խոսքը «եվրոպաների» մասին է:

Իսկ հիմա եկեք այս ամենը համեմատենք ռուսաստանցի քաղաքագետների եւ, ամենակարեւորը՝ ռազմական փորձագետների գնահատականների հետ: Նրանցից մեկը՝ մեզ համակրող Եվգենի Կրուտիկովը պատերազմում մեր պարտությունների մասին դեռեւս հոկտեմբերի 27-ին գրում էր. «Վերջին մեկ տարվա ընթացքում կորել էր հայաստանյան զինվորականների կապը Մոսկվայի հետ, հետախուզության ոլորտում բոլոր կապերը երկու երկրների միջեւ դադարեցվել էին՝ եւ դա տեղի էր ունեցել հայկական ղեկավարության նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք փոխվել է հետախուզության երեք ղեկավար, ընդ որում նրանցից մեկից որեւէ իրազեկություն չունենք եւ նշանակված էր զուտ քաղաքական շարժառիթներով»:

Ես կուզեի, որ այդ ամենը սուտ լիներ: Ես կուզեի, որ մենք մեզնով լինեինք աշխարհի ամենահզոր երկիրը՝ քաղաքականապես, տնտեսապես, ռազմական առումով: Բայց պատրանքների եւ պոռոտախոսության ժամանակն անցել է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից:»
    «Դուք լիզել եք եւ լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»:
    «Երկրի բարձրագույն պաշտոնյաները… այստեղ-այնտեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների… Ու հիմա էլ եկել են քաղաքական գործիչ են խաղում. տո ա՛յ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք ու ոնց սկսել եք սերժերի հետ, այդպես էլ ավարտելու եք: Կապ չունի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային, բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»:
    «Առավոտից երեկո իրանց տանը այդքան չեն քնում, ինչքան օտար երկրների հյուրանոցներում ու իշխանությունների դռների տակ, անինքնասեր, անողնաշա՜ր: Մի հատ էլ գալիս են, ասում են՝ պատիվ ունեմ, դուք պատիվ չունե՛ք: Դուք պատիվը ծախել եք վաղուց օտարներին: Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, ասելիք չեք ունենալու, կողմնակից չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու, հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու հատիկ առ հատիկ»:

  2. Ruben says:

    Հունվարի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ավիառմբակոծության հետեւանքով զոհվեց Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի ներկայացուցիչ, ԼՂՀ ժողովրդական պատգամավոր Բորիս Բաբայանը: Փետրվարի կեսի դրությամբ զոհվել էին ԼՂՀ ժողովրդական վեց պատգամավորներ: Նահանջի ճանապարհ չկար: Հետեւում արնաքամ լինող Արցախն էր: Որոշ տվյալներով Ղարաբաղի բանակում կային մինչեւ 15 տարեկան 150 զինվոր, 14 տարեկան տանկի հրամանատար, Մարտունու շրջանի Ամարասի ձորակում գտնվող Մաճկալաշենի մարտում միայն մեկ ժամվա ընթացքում ազատամարտիկները խփել էին 7 տանկ: Այդ նույն շրջանում, 1992-ի հունվարից մինչեւ 1993-ի հունվարի կեսերը խփվել էր թշնամու 57 տանկ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/12/1150943/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. Ruben says:

    Մենք հաղթեցինք, իսկ դուք …

  4. henri says:

    Կարծեմ ,խելքը գլուխը անձեր առաջին մէկ օրէն կը զգային որ նման կրկնուող ՛՛պոռոտախօսութիւններ ՛՛-ով ,Փաշինեան միայն իր փոսը կը փորէր,քանի միայն ՛՛ՍԹԻԼԻ՛՛ պակաս մը չէր այլ քաղաքական գործիչի սահմանափակ կարողութեան տէր անձի մը իսկական պատկերը ցոյց կու տար ,որուն ժամանակի ընթացքին շատեր համոզուիլ սկսան -հակառակ իրենց սկզբնական անվերապահ դիրքորոշումին ։ Կը թուի դեռ պիտի սպասենք հաւասարակշռուած քաղաքական գործիչի մը յայտնութեան ։ Վստահաբար կան այդ անձերը որ միայն խաղաղ պայմաններու ատեն կրնան ընտրուիլ ։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/14/1151596/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Արթուր says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, իհարկե կարեւոր են սխալների վերլուծությունները, լուծումներ գտնելու քննարկումները, բայց տրամաբանական վերլուծության ենթարկել «փրկչին» կարծում եմ իզուր զբաղմունք է…. Դուք փորձում եք տրամաբանություն գտնել անտրամաբանականի մեջ, իսկ միգուցե ավելի հեշտ կլիներ IQ-ն ստուգվեր…. ասենք ճտիկով գրիչի դեպքից հետո ու այսօր մենք մեծ հավանականությամբ կունենայինք այլ իրավիճակ…

  6. Քաղաքացի says:

    Դաշտը մաքրվեց, ինչպես Հոկտեմբերի 27-ից հետո…… Այն ժամանակ էլ “շիզոֆռենիկներ” կային….. Կհիշեք, եթե նպատակահարմար, գտնեք: Այսօր հորիզոնի վրա ունենք կիրթ, հավասարակշռված, լավ դաստիարակությամբ, առանց չափազանցության, գրեթե լորդ Արմեն Սարգսյանին: Նրան ցանկանանք հաջողություններ ազգի փրկության հարցում:

  7. Ruben says:

    Միակ բանը, որ ես գոհ եմ, այն է, որ Փաշինյանը պատռեց «ազգի» դիմակը:

  8. Aha says:

    The problem is not that the prime minister and his teams were inadequate for the past two and a half years – incompetent and populist politicians/officials exist in any country – but rather that the Armenian people, including the highly educated/successful (scientists, artists, businessmen, intellectuals, etc) overwhelmingly elected this government which they knew had absolutely no experience in governance and its members had essentially spent their professional lives complaining/protesting. For a country like the US, having a similar superficial/incompetent leadership (think Trump) wouldn’t be a tragedy as the resources of the state are practically unlimited, but for little Armenia at war against superior foes it became a death sentence. Worse, the common excuse heard today that “we didn’t know and were naive during the 2018 elections” is not valid as Armenians applauded at every new public fiasco of the prime minister (there were many), never sending him warnings that it’s time to sober-up and graduate from kindergarten.

    With the exception of improved roads and better food for soldiers, the last two and a half years have been a never ending media/FB/populist crusade against the “old, dark, and corrupt forces”, nothing else. Nobody understood that the fact that the Premier was not corrupt and that he was elected fairly did not automatically make him a good leader/manager. The issue therefore lies in the value system of the Armenian people who consider that the best leader is the one yelling the loudest, the one accusing most violently, the one complaining most, the one blaming others to avoid responsibility, etc. Consequently, I wouldn’t be surprised if there are new fair/transparent elections and that the current premier gets re-elected with renewed and energized promises of continuing to fight the previous regime. Unfortunately, the overwhelming majority of Armenians prefer listening to the premier’s FB lives than to read Mr. Abrahamyan’s columns … and therefore we’re left with what we have.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30