Սեպտեմբերի 25-ին վերջին խաղաղ աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ որոշ նախարարությունների աշխատանքը հաշվի առնելով կտրամադրվեն մեկ կամ երկու մեքենաներ, իսկ անհրաժեշտության դեպքում`գերատեսչությունները պետք է օգտվեն տաքսի ծառայություններից: Նա նաեւ տեղեկացրել էր, որ գալիք տարվա հունվարին էլեկտրական մեքենաների ձեռքբերման ավտովարկերը կդառնան անտոկոս, հանրապետությունում պետք է զարգացնել տաքսի ծառայությունների համակարգը, իսկ սեփական մեքենաների դեպքում` վառելիքի ծախսերի փոխհատուցում էր նախատեսվում:
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ամեն ինչ կփոխի:
Քանդված, փլատակների վերածված, որոշ տարածքներ թշամուն հանձնված տարածքներում խոսել մեքենաների, տաքսիների, փոխհատուցման մասին, շռայլություն կլինի:
Իրականությունն այն է, որ Արցախը պատերազմին զուգահեռ տարբեր ուղղություններով լքեցին խաղաղ բնակիչները, երեխաներ, տարեց ծնողներ, կանայք, իսկ արցախցի տղամարդիկ մնացին Արցախում՝ պաշտպանելու իրենց արժանապատվորեն ապրելու իրավունքը:
Նոյեմբերի 10-ից, ըստ էության, ռուս խաղաղապահներն են Արցախում: Եվ կյանքը շարունակվելու է, ինչպես նոյեմբերի 10-ին Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Ավելին, անտարակույս, ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին: Խելացի, համատեղ ու հետեւողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել եւս, երբ այն ազնիվ ու արդար է…»:
Ինչ է արվում Հայաստանում բնակվող /հուսանք ժամանակավոր/ արցախցիների սոցիալական-իրավական խնդիրների լուծման համար, արդյոք բոլորն են իրազեկ, թե հույսը միայն «թեժ գծերի» վրա է: Մարդիկ հարցնում են. երեխայի ծննդականը մնացել է Շուշիում, Մատաղիսի գրանցված մեքենայի զրոյականի թուղթ որտեղից կարող են վերցնել, գումար որտեղից կարող են ստանալ, հանրակացարաններում ինչպես կազմակերպել իրենց տարրական կարիքների հոգալը…:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 7-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն ստանձնեց օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու եւ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում: Հատուցման կարգին եւ անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին, ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երեւանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:
Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված եւս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Փաստաբանների պալատը տեղեկացրեց, որ իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:
Նոյեմբերի 8-ին Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ ներկայացրեց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջեւ կայացած հանդիպումից: Խոսվեց համերկրացիների սոցալական, իրավական երաշխիքների մասին:
Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքի ընթացքում նախատեսվում է Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը սկսել նոյեմբերի տասներեքին: Դեռ երեկ պարզ չէր, թե տարրական օղակը մասնակցելու է դասապրոցեսին, թե ոչ, իսկ մի բան պարզ է, որ հինգից-տասներորդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը լինելու է առցանց եղանակով: Արցախցի նախարարը հայտնել էր, որ դպրոցում երեխային հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ ժամանակավոր բնակավայրի կրթական հաստատությանը: Ծնողները կարող են նաեւ առանց երեխայի փաստաթղթերի դիմել, քանի որ չեն հասցրել իրենց հետ վերցնել փաստաթղթերը:
Փաստաթղթերի հետ կապված երկու օր առաջ իր ՖԲ էջում փաստաբան Գեւորգ Սլոյանը կոչ արեց. «Սիրելի արցախցիներ, Ձեր տների սեփականության վկայականներն ու տիրապետումը հավաստող փաստաթղթերը (հարկերի վճարման եւ կոմունալների վճարման կտրոններ) պահեք, մի ոչնչացրեք։ Վաղը այդ փաստաթղթերը միջազգային իրավական հարթակներում ձեր իրավունքների պաշտպանության համար ապացույցներ կարող են լինել»։
Ինչպես գիտենք, գործում է ՀՀ-ում Արցախի կառավարման շտաբ:
Երեկ շտաբը տեղեկացրեց 2020 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարման վերաբերյալ հետեւյալը.
«Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաեւ մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։
Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։
Կենսաթոշակ եւ (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ»։
Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երեւան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետեւյալ աշխատանքները. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում /հեռ. 093541844/,
Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում /հեռ. 093537833/,
Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման եւ հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում /հեռ. 093537833/,
Կադաստրի մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում եւ համապատասխան տեղեկատվության տրամադրում /093532733/. Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի եւ տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ «զրոյական» տեղեկանքի տրամադրում /093532733/:
Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումին, ապա շտաբը տեղեկացրել էր հետեւյալը.
Արցախի Հանրապետության՝ օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
Ըստ այդմ, անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով.
1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,
2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:
Եթե Դուք ունեք խնդիրներ դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող եք անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ Ձեր ստորագրմանը կներկայացվի թղթային դիմումը, ինչպես նաեւ Ձեր անունից դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները կուղարկվեն համապատասխան էլեկտրոնային փոստին։
Ընդ որում, նպաստը նշանակելու համար ներկայացվում է բացառապես.
1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) եւ երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,
2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.
ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.
բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.
գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.
դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը եւ այլն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-654-089, 097297570 հեռախոսահամարներով։
NN Կարգավիճակը համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման.
1. հաշմանդամ երեխա
2. միայնակ մոր երեխա
3. առանց ծնողական խնամքի մնացած երեխա
4. միակողմանի ծնողազուրկ երեխա
5. ալիմենտ ստացող երեխա
6. ժամկետային զինծառայողների երեխա
7. 1-ին խմբի հաշմանդամների երեխա
8. 2-րդ խմբի հաշմանդամների երեխա
9. ընտանիքում ծնված՝ 3-րդ, 4-րդ եւ հաջորդ երեխա
10. չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
11. երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
12. զոհված զինծառայողների երեխա
13. մինչեւ երկու տարեկան երեխա խնամող անձ:
Անգամ տրված է դիմումի ձեւը:
Դիմում
Խնդրում եմ երեխայի կապակցությամբ նշանակել պետական նպաստ։
NN Կարգավիճակը համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման Նշում
1. հաշմանդամ երեխա
2. միայնակ մոր երեխա
3. առանց ծնողական խնամքի մնացած երեխա
4. միակողմանի ծնողազուրկ երեխա
5. ալիմենտ ստացող երեխա
6. ժամկետային զինծառայողների երեխա
7. 1-ին խմբի հաշմանդամների երեխա
8. 2-րդ խմբի հաշմանդամների երեխա
9. ընտանիքում ծնված՝ 3-րդ, 4-րդ եւ հաջորդ երեխա
10. չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
11. երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
12. զոհված զինծառայողների երեխա
13. մինչեւ երկու տարեկան երեխա խնամող անձ
(Անհրաժեշտ է նշել կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը)
Հետադարձ կապի հեռախոսահամար՝ ———————————
Առդիր՝ ————— էջ։
Ծնող՝ ——————————————————————————————————
(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ստորագրությունը)
Դիմում
Խնդրում եմ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ ———— րդ երեխայի ծննդյան դեպքում սահմանված չափով։
Հետադարձ կապի հեռախոսահամար՝ ———————————
Առդիր՝ ————— էջ։
Ծնող՝ ——————————————————————————————————
(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ստորագրությունը):
Երեւան քաղաքի փոխքաղաքապետն էլ տեղեկացրել էր, որ հյուրանոցներում եւ հյուրանոցային տներում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարումները կիրականացվեն պետության կողմից։
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2020