Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգոն եղեք, թուրքը մի օր կմտնի մեր տները»

Նոյեմբեր 14,2020 12:30

Հարցազրույց գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի հետ

– Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է ձեր հոր՝ լուսահոգի անվանի գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի եւ ձեր աշխատանքները ներկայացնող «Ընդդեմ ցեղասպանությանը» ալբոմին։ Ընթերցողին տեղեկացնենք, որ Զուլում Գրիգորյանի այցեքարտը «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի 9 աշխատանքներից առաջինն է։ Ավելին, 1962թ. արեւմտահայերի հերոսական պայքարի հիշատակին վարպետի «Զեյթունցիները» կտավի հիման վրա Մոսկվայում թողարկվեց փոստային բացիկ։ Այն ժամանակ ձեր հայրը մեր ականջին շշնջաց, ասելով՝ հպարտ եմ, որ Մուշեղս քիչ, բայց խոսուն աշխատանքներ ունի ցեղասպանության թեմայով։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ քիչ։

– Հայաստանում եւ արտասահմանում ցուցադրվել են ցեղասպանության թեմայով երեք աշխատանքներս, որոնցից մեկը՝ «Ցեղասպանության զոհի ինքնադիմանկարը», գտնվում է Շվեյցարիայում, մասնավոր հավաքածուում։ Իսկ թե ինչու քիչ թվով, որովհետեւ այդ գործերում կարողացա կենտրոնացնել ցեղասպանության մասին ունեցած մտքերս, էներգիաս, պատկերացումներս։

Մուշեղ Գրիգորյան. «Ցեղասպանության զոհի ինքնադիմանկար»

– «Ցեղասպանության զոհի ինքնադիմանկար». չե՞ք կարծում, որ գոնե առաջին հայացքից այս գործի վերնագիրը ենթադրում է ականատեսի վրձնած աշխատանք։

– Հարցին պատասխանեմ երկու տեսանկյունից։ Ասենք, ցեղասպանության ականատեսը ինչպե՞ս կվրձներ իր դիմանկարը եւ երկրորդ՝ ես ինքս եւ իհարկե մեծ թվով իմ սերնդակիցներ ցեղասպանության գենետիկ զոհեր ենք։ Կոնկրետ իմ դեպքում՝ հորական պապիս ու տատիս ընտանիքների անդամների մեծ մասը եղեռնի զոհ են դարձել, եւ այդ զգացողությունը, ինֆորմացիան ու էներգիան գենետիկորեն փոխանցվել են։ Պատմեմ պապիս հիշողություններից ընդամենը մեկը. ասում էր՝ մորս գցեցին թոնիրը եւ մինչեւ հիմա զգում եմ նրա այրվող մարմնի հոտը։ Իսկ հայրս (վարպետը մահկանացուն կնքել է 2018թ.-Ս.Դ) կյանքի վերջին տարիներին հաճախ էր ասում, նույնիսկ անառիթ, հազիվ լսելի ձայնով՝ զգոն եղեք, թուրքը մի օր կմտնի մեր տները…

– 44 օր տեւած այս պատերազմը, որը դադարեցվեց եռակողմ հայտարարության ստորագրմամբ, կարտացոլվի՞ ձեր գործերում։

– Պատերազմի օրերին ու մինչ օրս ներսումս կուտակված լարվածությունը չգիտեմ երբ, բայց մի օր հաստատ իրենը կասի։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ հայր և որդի Գրիգորյանները

«Առավոտ» օրաթերթ
13.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30