Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարեւոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը». Փաշինյան

Նոյեմբեր 13,2020 23:40

«Հանրային հեռուստաընկերության» եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այսօր վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «շատ հարցեր կան, թե ինչու այսպես եղավ: Թե Արցախից, եւ թե այստեղ ասում են, որ լավ կազմակերպված չէր, այս խնդիրը կար, այն խնդիրը կար, շրջափակման խնդիր կար…այս ամենը չի՞ նշանակում, որ իշխանությունը չկարողացավ պատշաճ կազմակերպչական աշխատանք անել»:

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց. «Պատերազմում ի հայտ են գալիս շատ կազմակերպչական խնդիրներ, եւ, այո, այս պարագայում էլ դրանք եղել են եւ ոչ միայն կազմակերպչական բնույթի, այլեւ ինստիտուցիոնալ: Արդեն ասել եմ՝ պարզվեց, որ ԶՈՒ կիրառման պլանի առումով այն համակարգը բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսով, այդքան էլ արդյունավետ չի գործում: Այստեղ լրջագույն վերանայումների կարիք ունենք եւ պետք է լրջորեն մտածենք բանակի մատակարարումների, կառուցվածքի փոփոխությունների մասին: Իմիջիայլոց, պատերազմի ընթացքում սննդի մատակարարման նոր համակարգը լիովին իրեն արդարացրեց: Դա կարեւոր նրբություններից մեկն էր, որն իրականությունում ցույց տվեց՝ բարեփոխումն իրենց արդարացրեց»:

Փաշինյանը շարունակեց. «Բայց եղան կազմակերպական բնույթի այլ թերություններ զորահավաքի համատեքստում, որոնք ցույց տվեցին՝ եղած զորահավաքային պլաններն այնքան էլ չեն համապատասխանում մեր իրողություններին: Բայց նաեւ ասեմ, որ այդ զորահավաքային պլանները, որոնք գոյություն ունեն, ավանդույթային են, ինստիտուցիոնալ են եւ ստեղծված վաղուց: Քանի որ այս մաշստաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում բացերը չեն երեւացել: Առաջնորդվել ենք կանխավարկածով, որ դա աշխատող համակարգ է, բայց այն հին համակարգ է, որը նոր պայմաններում չի աշխատում: Մասնավորապես, օրինակ, այս պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարեւոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: Իմիջիայլոց, դա 2018թ.-ից բանակում տեղի ունեցող հաջորդ կարեւոր բարեփոխումն էր, որը պլանավորվել եւ մեկնարկել էր 2019թ.-ի կեսերից: Դրանով հատուկ նշանակության ջոկատներն ավելի մեծ տեղ պետք է զբաղեցնեին մեր բանակում որպես հարվածային ուժ: Բայց պատերազմի մեկնարկի պահին այդ բարեփոխումը չէր հասել տրամաբանական ավարտին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30