Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր իմքայլականներին առաջարկում եմ առաջիկայում ինքնավերաբնակեցվել՝ օրինակ Արցախի Մարտունի շրջանի  Կարմիր Շուկա գյուղում, իսկ Նիկոլին ընտրել գյուղապետ. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 13,2020 23:23

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2016թ. ապրիլյան մարտական գործողություններից անմիջապես հետո, պատգամավոր Նիկոլը և խորհրդարանական ընդդիմության շատ ներկայացուցիչներ պնդում էին, որպեսզի ՀՀԿ-ն անհապաղ քննարկում ծավալվի Ազգային ժողովում։

Հանրապետականը՝ հարգելով ընդդիմադիրների պահանջը, ապրիլի 5-ին ժամը 18։30 ԱԺ մեծ դահլիճում կազմակերպեց փակ քննարկում՝ ՊՆ և ԱԳՆ փոխնախարարների զեկուցմամբ։

Այսօր վարչապետ Նիկոլը Հ1-ի իր հարցազրույցում հայտարարում է, որ հուզական մթնոլորտում իմաստ չի տեսնում խորհրդարանում քննարկում անցկացնելը, և իբրև թե բացատրում է, թե ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունն արհամարհեց ԲՀԿ-ԼՀԿ նախաձեռնությունը։

2016թ. ապրիլին մենք հաղթել ենք, և նույնիսկ այդ հաղթական ավարտը ընդդիմության մոտ բազմաթիվ հարցեր էր առաջացրել, որը քննարկվեց այդ նիստում։

2020թ. մենք Նիկոլենց շնորհիվ, ցավոք ենթարկվեցինք խայտառակ կապիտուլյացիայի։ Եվ նույնիսկ այս դեպքում, խորհրդարանական երկրում, մեծամասնությունը՝ ըստ Նիկոլի, նպատակահարմար չի գտել հրավիրի արտահերթ նիստ, կամ փակ քննարկում։ Սա ցինիզմի գագաթնակետն է, սա դավաճանությունն իր մանրամասներով պարտակելու գործելաոճ է։

Իսկ ամենացավալին այն է, որ Նիկոլն այսքանից հետո դեռ խոսում է, դեռ խոսելու երես ունի։ Կոչ է անում արցախցիներին վերադառնալ՝ պարզ չի թե ուր։

Հ.Գ. Բոլոր իմքայլականներին առաջարկում եմ առաջիկայում ինքնավերաբնակեցվել՝ օրինակ Արցախի Մարտունի շրջանի  Կարմիր Շուկա գյուղում, իսկ Նիկոլին ընտրել գյուղապետ։ Թող ապրեն ու վայելեն իրենց դավաճանության հետևանքները»։

2016թ. ապրիլյան մարտական գործողություններից անմիջապես հետո, պատգամավոր Նիկոլը և խորհրդարանական ընդդիմության շատ...

Posted by Artak Zakaryan on 2020 թ. նոյեմբերի 13, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alex says:

    Ընտիր առաջարկ է։ Մանավանդ, որ էդ խուլ-համրերից էստեղ ոչ մի օգուտ չկա։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30