Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «2016թ.-ին իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով՝ ես հանրահավաք, համենայն դեպս, չեմ արել»

Նոյեմբեր 13,2020 23:00

«Հանրային հեռուստաընկերության» եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում այսօր վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «ինչո՞ւ չկայացավ ազգային ժողովի նիստը: Չէ՞ որ խորհրդարանական երկիր ենք, ընդդիմադիրները եկել էին ԱԺ, սպասում էին ձեր կուսակիցներին, որպեսզի քաղաքական ամենակարեւոր ինստիտուտում այս հարցը քննարկվի»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այս հարցը կարելի է քննարկել ամենահուզական վիճակում:

-Եկեք սառը քննարկենք…

-Սառը քննարկելու համար նախ պետք է սառել, հետո նոր քննարկել:

-Այս մթնոլորտում չի կարելի քննարկել…

-Այո: Ոչ թե այս մթնոլորտում, այլ հուզական իրավիճակում չեմ կարծում, թե հնարավոր է: Իմիջիայլոց, երբ խոսում էի այն մասին, թե ինչու, օրինակ, որեւէ անհաջողություն նախապես չի քննարկվել ԱԺ-ի հետ, որովհետեւ ռազմական  գործողությունների թատերաբեմում այդ անհաջողությունը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, այլ տեղի է ունենում որոշ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: ԱԺ-ի եւ ընդդիմության հետ քննարկվում է այն, ինչ ուզում ես տեղի ունենա կամ պլանավորում ես: Իսկ տվյալ դեպքում գործընթացներն ինչ-ինչ հանգամանքների բերումով եղել են շատ արագ եւ մի պայմաններում, երբ ԶՈՒ ԳՇ-ն եւ Արցախի քաղաքական ղեկավարությունը խնդիր էին ձեւակերպել, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել գործընթացը:

-Դուք եղել եք ընդդիմադիր…եթե հիմա լինեիք ընդդիմադիր, եւ նման փաստաթուղթ ու վիճակ լիներ, դուք կմնայի՞ք տանը:

-Գիտեք, 2016թ.-ին ես, լինելով ընդդիմադիր եւ ԱԺ պատգամավոր, որպես կամավոր մեկնել եմ ԼՂ: Հետո իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով՝ հանրահավաք, համենայն դեպս, չեմ արել:

-Բայց անհամեմատ են…

-Այո, դե գիտեք, «եթե»-ով հարցերը լավ հարցեր չեն…:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30