Բռնցքամարտի Հայաստանի աղջիկների երիտասարական հավաքականը Մոնտենեգրոյում է, որտեղ մեկնարկել է այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը:
Ծաղկաձորում եւ Օլիմպավանում ուսումնամարզական հավաքի ավարտից հետո մրցավայր մեկնել են 48 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 51 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը եւ 64 կգ Էլիդա Քոչարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ