ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հային հայի դեմ հանեց, սեւ ու սպիտակի բաժանեց, խրամատում տղերքը կռվում էին, ինքը էլի հային հայի դեմ էր հանում. «Է՞լ ինչ արեց ինքը՝ մեղքը բարդեց սաղի վրա, ոնց որ արել է 2,5 տարի: Covid եղավ՝ ժողովուրդն է մեղավոր, տնտեսությունը վարի է գնում՝ ժողովուրդն է մեղավոր, հիմա էլ երեւի ուզում է ասի՝ զոհված տղերքն են մեղավոր, որ գնացին զոհվեցին, հա՞»:
Ըստ Սպարտակ Սեյրանյանի, դեռ ամեն ինչ կորած չէ. «Իր ղազագիրը փոխելու շանս ունենք: Նոր բանակցող պիտի գա, որը ոչ թե սանտիմետր առ սանտիմետր Հայաստանը տա, այլ մետր առ մետր հետ բերի»:
Սպարտակ Սեյրանյանը խոսեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանի միջադեպից. «Ասեց, որ համաձայն չի, արա, ձեր շակալներին ուղարկել եք, որ էդ տղուն ծեծե՞ն, արա դուք էդ չե՞ք, դո՞ւք եք դուխով, տո ձեզ ո՞ւր է դուխ: Դուխ ունենայիք, կգայից ժողովրդի հետ կխոսայիք: Բա հարգում էիք ժողովրդին, խոնարհվում էիք: Ձեր խոնարհվելը ձեզ լինի»:
Սպարտակ Սեյրանյանը հիշեցրեց, թե տարիներ առաջ՝ 2001-ին ինչ է գրել Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում». «Գրել է՝ ով որ Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, իր ձեռքը պետք է կտրել: Ի՛նքն է գրել: Ես չեմ ուզում դու քո ձեռը կտրես, ուզում եմ էդ ձեռովդ հրաժարականդ ստորագրես՝ գնաս»:
Կարդացեք նաև
Վաղը Ազատության հրապարակում լինելու է մոմավառություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ