«Երբ կքննադատեմ գլխավոր գերագույն դավաճանին, ընձի կհարցնեն՝ իսկ դու ի՞նչ ես էրե Արցախի համար, ուրդի՞ց քեզի էդքան դուխ: Հմի կըսեմ ուրդից էդքան դուխ: 90-ականներին ձեր երեխեքին փախցնեիք գը Հայաստանից, համ էլ որ չէթան Արցախ ծառայեն, հմի էլ պատերազմի ժամանակ կամուֆլյաժները հագցնեք գը ու սելֆի կենեք, ես 92 թվին իմ 18 տարեկան ախպորս կամուֆլյաժ հագած Արցախից բերել եմ Լենինական թաղել եմ: Այ ըտեղ է իմ դուխը: Իմ դուխը այ էս զինանշանն է, իմ դուխը ախպորս գերեզմանն է, իմ դուխը մորս արցունքներն են, իմ դուխը հորս ապտակներն են ընձի, իմ դուխը իմ ուսուցիչներն են, իմ դուխը ստեղ կանգնած կռվող տղերքն են»,- գյումրեցու բարբառով այսպես պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, կուզի՝ ամբողջ Հայաստանը ասֆալտի, պատմության մեջ չի մնալու որպես ասֆալտ անող Նիկոլ, մնալու է՝ Արցախը հանձնող. «Դուխովը դոշին գրողը չէ, դուխովը ճակտին գրողը չէ»:
Դիմելով Սասուն Միքայելյանին՝ նա հիշեցրեց, թե ինչպես էր հավաքներից մեկի ժամանակ հայտարարել, թե թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան արցախյան պատերազմը. «Երբ որ Էդմոն Մարուքյանը պարզ չէր ինչ ըսեց, դուք, Սասուն Միքայելյան, թռաք էդ մի բառի համար զարգեցիք Էդմոնի բերնին, եթե Մարուքյան Էդմոնը կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեր, դուք ի՞նչ կենեիք իրեն: Նիկոլն ո՞վ է»:
Խոսելով ՀՀ նախկին ղեկավարների մասին՝ Մխիթարյանն ասաց. «Հայաստանի հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյան, Արցախը ազատագրել ենք իր կառավարման օրոք, հարգո՞ւմ եմ ես իրան՝ գուցե, սիրո՞ւմ եմ՝ ոչ: Ռոբերտ Քոչարյան, որը շատ բան է արել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար, հարգո՞ւմ եմ ես իրան՝ գուցե, սիրո՞ւմ եմ՝ ոչ: Սերժ Սարգսյանը, որ կարող եմ ժամերով խոսալ ինչ է արել, ինչ չի արել, ինչ է սխալ արել, հարգո՞ւմ եմ ես իրան՝ գուցե, սիրո՞ւմ եմ՝ ոչ: Բայց Նիկոլ Փաշինյան, ես քեզ ոչ հարգում եմ, ոչ սիրում եմ, ես քեզ ատում եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ