«Մարդիկ, որ ընտրել եք նրան, նստած եք տանը, ուտում եք ձեր բորշչը ու ձեւ եք անում, որ Արցախի կորուստը ձեզ չի վերաբերվում, սխալվում ես: Վաղը թուրքերը լինելու են Երեւանում, չե՞ք հավատում, հարցրեք Շուշիի, Հադրութի ապրողներին, որոնք սեպտեմբերի 26-ին նստած իրենց տանը իրենց բորշչն էին ուտում ու չէին իմանում, որ իրենց տունը կխփեն «Սմերչով», որ ինքը կվառի իր տունը, որ թուրքին չհասնի»,- այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Ռուսերեն դիմելով ռուսական ԶԼՄ-ներին՝ նա կոչ արեց ռուսներին չտրվել սորոսականների խարդավանքներին:
Նա հորդորեց վարչապետին հրաժարական տալ, որ հնարավորություն ունենան նորմալ բանակցություններ վարել. «Եղբա՛յր, հրաժարական տուր, ես կվերադարձնեմ էդ դուխիդ, գնա՛»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ