Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Կառավարությանը դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը

Նոյեմբեր 13,2020 19:55

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևը

Պալատը,

քննարկումից հետո արձանագրելով, որ առկա են բավականին հավաստի տեղեկություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին երկու շաբաթների ընթացքում պատերազմական իրավունքի խախտումների վերաբերյալ,

կոչ է անում կառավարությանը՝ ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի միջոցով ապահովել հետաքննության իրականացում, պարզելու համար թե ովքեր են օգտագործել կասետային զինատեսակներ, օտարերկրացի զինյալներ և ֆոսֆորային զենք Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, և ովքեր են կատարել ռազմական հանցագործություններ,

և խնդրում է կառավարությանը, հիմնվելով առկա նյութերի և այլ աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ բաց աղբյուրները և դաշնակից երկրների տեղեկատվությունը, երկու ամսվա ընթացքում տեղեկացնել Պալատին թե ովքեր են խախտել պատերազմական իրավունքը, և ինչպես են նրանք պատասխանատվության կանչվելու իրականացվածի համար,

և կոչ է անում Կառավարությանը դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ պատերազմի ժամանակ արգելված քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ հետաքննության նպատակով փորձագետների ուղարկման նպատակով, և խնդրում է Կառավարությանը երեք շաբաթվա ընթացքում զեկուցել սույն բանաձևի ընթացքի մասին, և անցնում այլ հարցերի քննարկմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30