Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի արձագանքը՝ Միքայել Համբարձումյանի հայտարարությանը

Նոյեմբեր 13,2020 18:10

«Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու կամ ճնշելու հանձնարարություն ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ-ին երբևէ չի տրվել և ԱԱԾ-ն սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ իր գործունեությունը մշտապես իրականացրել է բացառապես օրենքի շրջանակներում»,- Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեցին:

Հետաքրքրվել էինք՝ ԱԱԾ-ն բարձրագույն քաղաքական իշխանության հրահանգո՞վ է այս օրերին ձերբակալում քաղաքական գործիչներին:

Երեկ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է. «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»:

ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը նաեւ դիմել էր ԱԱԾ իր գործընկերներին՝ հորդորելով՝ ճիշտ գնահատել արդի իրավիճակը` դեմ չգնալ սեփական խղճին, գործել հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, իրենց գործառույթների շրջանակներում եւ բացառապես օրենքով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30