Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց վարչապետին պատասխանել իրենց հարցերին:
Նա դիմեց վարչապետ Փաշինյանին՝ ասելով. «Մտի՛ր ֆեյսբուք, ծնկի՛ իջիր ներողությո՛ւն խնդրիր հայ ժողովրդից, Արցախի ժողովրդից ու հրաժարական տուր: Այս պահին ուժային կառույցները Գագիկ Ծառուկյանին կրկին տանում են ԱԱԾ: Հենց հիմա ԲՀԿ պատգամավորների տներն են մտել, քննչական ծառայությունից ծանուցագրեր են ուղարկում: Ի՞նչ ես անելու, մե՞զ ես կալանավորելու, մենք այստեղ ենք, ոստիկաններ, տուն մի մտեք, չունեք սրբություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ