Այսօր մի խումբ քաղաքացիներ նամակ փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին: Նամակը նրանցից վերցրեց դեսպանի օգնականը:
Դավիթ Զաքարյանն ու նրա ընկերները եւ կուսակցական պատկանելություն չունեցող այլ քաղաքացիներ Ֆրանսիային կոչ էին անում կանգնել Հայաստանի կողքին: Դավիթ Զաքարյանի խոսքով, նամակում արտահայտել են եռակողմ փաստաթղթի կետերի վերաբերյալ իրենց մտահոգությունները. «Տանը նստելուց, նեղվելուց ու ոչինչ չանելուց, ավելի լավ է տարբեր ուղղություններով ուժերի ներածին չափով գործ իրականացնել, քանի որ առկա փաստաթուղթը վերջնական չէ եւ այն պետք է բանակցությունների արդյունքում փոփոխության ենթարկել: Տարածաշրջանում շահերի առումով մենք ինչ-որ ազդեցություն ունենալու ենք, հետեւաբար, մեր այս աշխատանքը միտված է, որպեսզի ՀՀ քաղաքացիների անունից հասարակության անունից ներկայացնենք իրավիճակը եւ առաջարկությունների ու հետեւանքների մասին ահազանգենք պատկան պետություններին»:
Դավիթ Զաքարյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց նախաձեռնությանը:
Կարդացեք նաև
Երիտասարդները երեկ էլ Իրանի դեսպանատան առջեւ էին հավաքվել: Դավիթ Զաքարյանն ասաց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ կես ժամանոց հանդիպում են ունեցել՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները:
Նույն խումբը պատրաստվում է նամակ հանձնել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ