Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրոջս տունը Քարինտակն է, ձրի տալիս եմ ձեզ, գնացեք ապրե՛ք, տենանք՝ կարա՞ք ձեր երեխեքին ասեք՝ գնացեք փողոցում խաղացեք». Մարտակերտում կռված զինվորի խոսքը

Նոյեմբեր 13,2020 17:43

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Մարտակերտում առաջնագծում կռված զինվորներից մեկը՝ Արթուր Բեգլարյանը. «Իրենք Ղարաբաղի համար մի բան արած կա՞ն երեսուն տարվա մեջ, խոսում են նախկիններից: Նախկինները մեզ հայրենիք են տվել, բա դուք ի՞նչ եք տվել: Ասում են՝ կերել են, 25 տոկոս պարգեւավճար եք բարձրացրել, հաշվել եմ, դրանով լրիվ օդը կփակվեր: Խոսում են՝ զինվորները չեն կռվել: Սաղ էլ կռվել են, սաղ, Շուշին, Քարինտակը պահվել է: Ըտենց զինվոր չկա, որ չի ուզել կռվի, ով խոսում է, հաստատ դուք եք սովորեցրել: Հաստատ էդպես է, մեջն եմ եղել, գիտեմ: Եղածին էլ չէիք տանում: Հիմա կանգնել, ասում եք՝ զինվոր չի եղել, ո՞նց չի եղել, չե՛ք ուզել տանել, որովհետեւ դավաճաններ եք, դավաճան, ձեզ մենակ էդ է հասնում»:

Նրա խոսքով՝ շատերն ասում են՝ ղարաբաղցիները թող գնան Ղարաբաղում ապրեն. «Ասում են՝ խի՞ չեն գնում. քրոջս տունը Քարինտակն է, ձրի տալիս եմ ձեզ, նվիրում եմ, գնացեք ապրեք, տենանք կարա՞ք: Ստեփանակերտում տունը նվիրում եմ ձեզ, կարա՞ք, ականանետը կարա երբ ուզի՝ խփի, տենամ կարա՞ք ձեր երեխեքին ասեք՝ գնացեք փողոցում խաղացեք, կարա՞ք, կարա՞ք ասեք խանութ գնացեք: Մի՛ խոսացեք ուրեմն, չեք կարա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30