ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազատության հրապարակում հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՌԴ պետդումայի գործիչները պատրաստ են եղել որպես ռազմական դիտորդ գալ սահման, ոչ թե խաղաղապահներ, այլ՝ իրենք: Հետո պատրաստվում էին գնալ Բաքու: Դրա մասին ռուս գործընկեր Կալաշնիկովն էլ իր հավաստիացումն է արել, Մելքումյանը իշխանական մարմիններին տեղյակ է պահել այդ փաստաթղթի մասին, բայց արհամարհանք է դրսեւորվել. «Հիմա սրա մասին ի՞նչ ասենք՝ ամո՛թ»:
Մելքումյանի խոսքով՝ Ծառուկյանն էլ հստակ ասել է, որ եթե երկիրը սխալ ուղղությամբ է գնում, ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին պրոբլեմներ ենք ունենալու, բայց մարդու գլխին գործ սարքեցին, զրկեցին անձեռնմխելիությունից, այսօր գիշերը բաց են թողել, 4-ից 15 պակաս նորից կանչել են ՀՔԾ:
Նա հորդորեց ուժային կառույցներին միանալ ժողովրդին, որովհետեւ եթե մենք տալիս ենք Արցախը, մենք տալիս ենք Հայաստանը:
Միքայել Մելքումյանն ասաց, որ վաղուց էին զգուշացնում հայ-ռուսական վատ հարաբերությունների մասին, իրենց ասում էին՝ էս ի՞նչ դավաճանական բան եք ասում. «Հիմա ո՞վ է դավաճանը, մե՞նք, թե՞ դուք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ