«Ես մի հասարակ բուժքույր եմ, որի որդին կյանքը տվեց, ես 40 օր է՝ ողբում եմ»,- Ազատության հրապարակում ասաց զոհված զինվորներից մեկի՝ մայոր Մկրտիչ Օհանյանի մայրը:
Նա պատասխան պահանջեց վարչապետից. «Ինչի՞ համար ստորագրեց ու հողերը հանձնեց: Ինչպես իր տիկինը մի հարցազրույցում ասեց՝ հանուն ոչնչի, այ հիմա եմ հասկանում՝ հանուն ոչնչի: Հիմա իմ որդու մասունքներն անգամ չկան, դուք դա հասկանո՞ւմ եք: Ես այստեղ ուզում եմ տեսնել հազարավոր մայրերի: Որտե՞ղ են մեր ծնած ու սնած զինվորները, որտե՞ղ են նրանց մարմինները, չգիտենք: Չգիտենք, որովհետեւ հողերը տվել են թուրքերին: Թող գա վարչապետը, իմ աչքերի մեջ նայի ու ասի՝ ինչի՞ համար ես տվեցի էդ հողերը: Ես ոչինչ չունեմ այլեւս կորցնելու, իմ ամենանվիրական մասունքը տվել եմ, բայց պարզվում է՝ երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ