Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ միջուկային զենք չօգտագործելու, մեր ռազմական սխալների մասին. «Մեր զինվորների մեծ մասը թուրք չի տեսել, 80 տոկոսը բեկորներից է մահացել»

Նոյեմբեր 13,2020 17:07

«Եթե Ռուսաստանը զենք չտար, պատերազմը 7-րդ օրը կավարտվեր»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով՝ օպերատիվ ռազմական իրավիճակը ճակատում այնպիսին էր, որ պետք է զինվորներին մտցնեինք խրամատների մեջ խորը, դա չի արվել, դրա ամբողջական պատասխանատվությունը կրում են Օնիկ Գասպարյանը եւ Արտակ Դավթյանը. «Ռազմատեխնիկական մյուս սխալները՝ հիանալի ստրատեգիական միջոցներ ունեինք, հակառակորդը գիտեր, որ ունեինք այն, ինչ ինքը չունի, միջուկային ատոմներ ընդհուպ, ոչինչ չի արվում»: Նա ասաց, որ չեն խփել նավթամուղներին, դիտմամբ են արել: Մեր զինվորների մեծ մասը թուրք չի տեսել, 80 տոկոսը բեկորներից է մահացել, իրանց վրա դրոններն են ընկել: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք դասալիք ենք, ՊՆ նախարարը, որ պատերազմի ընթացքում զրոյական հատկություն ցույց տվեց, արդարանում է, ասում է՝ 5-րդ սերնդի զենք է եղել մեր դեմ, բա դուք ինչի՞ էիք AK առնում, որը հին զենք է: Որ ասում էին՝ ծանր մարտեր են գնում հարավային ուղղությամբ, հարավային ուղղությամբ առանձին ինտենսիվ մարտեր չեն եղել, մեր զինվորներին հնարավորություն չեն տվել կռվելու»:

Թե ինչ կարելի է անել արդեն ստորագրված փաստաթղթի հետ՝ Բագրատյանն ասաց, որ ինչ-որ բան կարելի է անել. «Նախ, մենք ինադ չպիտի ընկնենք ռուսների հետ, փորձը ցույց տվեց, որ ռուսների՝ մեզ կամեցածը շատ ավելի վատ է: ՌԴ-ն չի պատրաստվում մեր տեղը կռվել, մեր պատճառով պատերազմի մեջ մտնել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սա պետք է հասկանանք: Երեկ ասվում էր, որ Դադիվանքը կպաշտպանեն: Եթե Քելբաջար չկա, Ղարաբաղ չի կարող լինել»:

Ըստ Բագրատյանի, պետական հանցագործություն էր կապիտուլյացիայի նման փաստաթուղթ ստորագրելու, եթե արագ փոփոխություն չանենք, մեր կյանքը շատ է դժվարանալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30