ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՖԲ էջում տեղեկացրել է. «Ինձ՝ մեր հանրահավաքից րոպեներ առաջ հրավիրել են ՀՔԾ։ Ես ուղևորվում եմ այնտեղ։ Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս պահին Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ ժողովրդին։
Իմ կամ իմ գործընկերներին ձերբակալելը չպետք է հիմա մեզ հուզի։ Հիմա բոլորիդ համար նշանակություն ունի միայն Հայրենիքի ապագան։
Հետևաբար բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Այս պայքարը հայ ժողովրդի ապրելու միակ շանսն է»:
Շուրջ մեկ ժամ առաջ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր. «Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին»:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Առավոտ». «Ժամը 16։00-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն,-այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։