Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է եռակողմ փաստաթղթի բովանդակությանը

Նոյեմբեր 13,2020 16:15

«Նայեք ներքին ինչպիսի արագությամբ հավաքվեցին, ես համոզված եմ, որ նրանք բոլորը նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք այս երկու տարի ներծծվել էին, անհետացել էին եւ մեկ էլ մի կնոպկայով ինչ ակտիվությամբ լցվեցին պետական կառավարման շենքերն ավերելու եւ նորից անհետացան»,-այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով, այդ անկարգությունները կատարողները «հայտնի ուժեր էին, խուժաններ: Նրանք միշտ կառավարելի են եղել նախկին իշխանությունների ձեռքին ընտրությունների համար, ընտրություններից հետո՝ որպես իշխանություն եւ նրանք, ոնց որ թե, հլը տեքստը չկարդացած՝ պատրաստ էին ազգային ժողովը, կառավարությունը, առանձնատները ավերեն»:

Հարցին՝ արդյոք տեղյա՞կ էր եռակողմ փաստաթղթի բովանդակությունից, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ կլինեմ անկեղծ, կարող է տրամաբանությունը պատկերացնեի, բայց տեքստի բովանդակությանը, բնականաբար, տեղյակ չէի եւ, կարծում եմ, տեղյակ չէին շատ շատերը: Հարցին՝ ինչո՞ւ, պարոն Քոչարյանը պատասխանեց՝ վարչապետը ներկայացրեց՝ ինչու է այդպես եղել. «Հիմա ինչո՞ւ է այդպես եղել, այդ ինչուների մեջ կան նաեւ էլի ինչուներ: Այսօր պետք է պաշտպանության բանակը եւ նաեւ մեր զինված ուժերն իրենց մենակ չզգան: Դրանք խիստ հաղորդակից են»:

Դիտարկմանը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը հայտարարում են, որ պարտված ղեկավարն իրավունք չունի այլեւս կառավարել երկիրը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դրա համար գոյություն ունի խորհրդարանական հարթակ եւ այդ հարթակում, բնականաբար, իրենք կարող են նախաձեռնել քննարկումներ»:

Հարցին՝ խորհրդարանական ուժերը գալիս են, բայց իշխանական պատգամավորները չեն գալիս, պարոն Քոչարյանն ասաց՝ երկու օր է՝ ես գալիս եմ, ընդդիմությունից մարդ չեմ տեսնում:

Այն հարցին էլ՝ մի շարք քաղաքացիներ վարչապետին համարում են դավաճան, ինչպե՞ս կմեկնաբանի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Երկրի ղեկավարին դավաճան անվանելով ոչ մի տեղ չենք հասնի, ձեր բարձրացրած խնդիրների առումով: Նախ՝ պետք է հասկանալ իրողությունները: Էդ դեպքում մենք պետք է քսան տարի հետ գնանք եւ նորից գանք առաջ եւ սկսենք անընդհատ դավաճաններ փնտրել: Այսօր առաջին հրամայականը ներքին եւ արտաքին մարտահրավերները զսպելն է, որպեսզի մեր անվտանգության բոլոր համակարգերը գան այնպիսի վիճակի, որովհետեւ, այնուամենայնիվ, պատերազմը չի ավարտվել, պարզապես, մենք հիմա հրադադարի վիճակում ենք: Եվ քաղաքական, ներքաղաքական բոլոր գործընթացները պետք է լինեն մեկ տրամաբանության մեջ: Գանք լիակատար կայունացման, եթե դա հնարավոր է եւ կայունացման իրավիճակում խոսենք այն խնդիրների մասին, որոնք բարձրացվում են»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, պիտի գնանք խնդիրների քաղաքական լուծման ճանապարհով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30