Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. Պետք է րոպե առաջ պահանջել հրաժարական և հասցնել վերջին րոպեին փոխել բանակցողին

Նոյեմբեր 13,2020 15:42

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա ուղերձից ես անձամբ հրաժարական տալու ու ավելին արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու ազդակ չեմ ստացել։ Եթե դրան գումարենք ռազմական դրության վերացման մասին խոսակցությունների բացակայությունը, Հանրապետության հրապարակում կեղտոտ լայվերի հեռարձակումը, անհամաձայնություն հայտնած իմքայլական պատգամավորին (դեռ չհաստատված) ռազբորկաների մեջ ներառելն ու միակ հրապարակային հրաժարական պահանջող ուժերի լիդերների ձերբակալումը (անկախ նրանից դուք ինչպես եք վերաբերվում նրանց, նրանք ձերբակալվել են ո՛չ երկիրը թալանելու, այլ ցույցեր կազմակերպելու համար) գալիս են ապացուցելու, որ այն մարդիկ, որոնք ասում են հիմա պետք է իշխանության շուրջ համախմբվել «երջանիկ» մոլորության մեջ են։

Այդ մարդիկ նախկին իշխանությունների նկատմամբ ֆոբիաներից ու նոր իշխանության հետ կոմֆորտից, այսօր նպաստում են մի գործընթացի որով մենք ամբողջությամբ պարտված ու մինչև վերջ նվաստացած ենք դուրս գալու։ Այդ մարդիկ հիմնականում նաև ռուսաֆոբ (կամ կուզեք պուտինաֆոբ են) ու գոնե այսօր, երբ քննարկվում է կապիտուլյացիայի տեխնիկական բաղադրիչները սատարելով իշխանություններին հնարավորություն չեն տալիս չպարտված, նոր ձևավորված, ժամանակավոր իշխանություններին բանակցել այդ տեխնիկական բաղադրիչները (սահմանների դեմարկացիա, բնակավայրերի շրջանցումներ, գերիներ ու լիքը ուրիշ մանրուքներ)։
Նրանք նախկին իշխանությունների վերադարձի անհատական ու խմբային վախերը փաթեթավորում են քաղաքացիական բախումներ թույլ չտալու անվան տակ, երբ նույն սատարվող իշխանությունը ձերբակալելով, լայվերը հրապարակում տարածելով ու ռազբորկաներով իրականում հրահրում է քաղաքացիական բախումներ ու թունավորում հասարակությանը։

ժողովուրդ ջան, ամեն ժամը կարևոր է…

Շատ լավ հիշում եմ շատերի բարձրացրած աղմուկը 2013-ի գիշերային արտաքին վեկտորի փոփոխության հետ կապված, իսկ հիմա դրանից տասնապատիկ ավելի նվաստացուցիչ համաձայնագրի ստորագրողին պաշտպանում են, մի բան էլ հայտարարություններ ու կոչեր տարածում, որ քըխ նախկիններին պետք չի միանալ։

Սոցիալական ցանցերում տեսնում եմ շատերի մոտեցումների փոփոխությունը։ Կամաց-կամաց շատերը հակվում են ու սկսում են պահանջել հրաժարական։ Շատ դրական է, բայց այս պահին կարևորությունն ու ամեն ժամի կարևորությունը չգիտակցելը նպաստում է մեր պարտությանը։ Պետք է րոպե առաջ պահանջել հրաժարական և հասցնել վերջին րոպեին փոխել բանակցողին։ Պետք է մոռանալ ով է պահանջում կամ ձևավորել նոր ձևաչափեր ու պահանջել հրաժարական։

Իսկ էն պուպուշ ու վարդագույն մյուս հինգ տարուն պատրաստվելու մասին խոսակցությունները դատարկ են, քանի մենք չենք լուծել Ամարասի ու առհասարակ հանրային կոնսոլիդացիայի խնդիրը։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում կա միայն մեկ հանրային կոնսոլիդացիային խանգարող օղակ, դա Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ոչ միայն սատարում եք, այլև պաշտպանում եք…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30