ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել, հայտնում է News.am-ը։
NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Կարեն Մեժլումյանն ասաց, որ գումարն արդեն փոխանցված է, եւ Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։
Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, սակայն համավարակով պայմանավորված՝ բժշկական կենտրոն դեռ չի տեղափոխվելու։
Նշենք, որ այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: