Լրահոս
Օրվա լրահոսը

Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն, ինչ -որ կա՝ իրականությունը. վարչապետի խոսնակի արձագանքը

Նոյեմբեր 13,2020 15:14

«Փաստինֆո»-ն դիմեց Երեւանի քաղաքապետարանին` պարզելու, ում թույլտվությամբ ու ինչ նպատակի համար է տեղադրվել էկրանը Հանրապետության հրապարակում, ով է տվել իր համաձայնությունը` տեսանյութի հեռարձակման համար:

«Ամսի 10-ին էկրանները հանվել են, հետո վարչապետի ուղերձի համար մեկը հետ է տեղադրվել, բայց բովանդակության հետ կապված ինձ թվում է՝ ինչ որ տեխնիկական խնդիր է եղել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը։ Նա հավաստեց, որ կառավարության որոշմամբ են էկրանները հետ տեղադրվել, իսկ թե ո՞վ կարող է լինել բովանդակության համար պատասխանատու՝ դժվարացավ նշել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց՝ իրենք են տեղադրել էկրանները, այսօր էլ դրանք ապամոնտաժվելու են։

«Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»։

Մանե Գևորգյանը նաև հաստատեց, որ էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի համար, որը երեկ նաև հեռարձակվեց։

«Ամեն դեպքում հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է էնտեղ դրված, որոշում ենք կայացրել, որ դա պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»։

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոսնակն ասաց, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա. «Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են և վերջ»։

Բովանդակության համար պատասխանատուի մասին Գևորգյանը չնշեց։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30