Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պատերազմի նման ելքի ամենամեծ շահառուն դուք եք». Արմեն Աշոտյանը՝ արեւմտյան պետություններին, կառավարություններին, միջազգային կառույցներին

Նոյեմբեր 13,2020 14:51

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախապես ասեմ, որ գրածս չի վերաբերում արեւմտյան այն բազում գործիչներին, լրագրողներին, լոկալ մարմինների ու մաքուր խղճի տեր մարդկանց, որոնք պատերազմի առաջին օրերից գիտեին եւ բարձրաձայնում էին ճշմարտությունը։

Խոսքս ուղղված է արեւմտյան պետություններին, կառավարություններին, միջազգային կառույցներին։

Ո՞ւր էիք, guys?

Ո՞ւր էիք, երբ վարձկան իսլամիստները հայի գլուխ էին կտրում։

Երբ Թուրքական գեներալները հայ զինվորի գլխին մահաբեր ռոբոտ էին պայթեցնում։

Երբ ստահակ Ալիեւը ռմբակոծում էր դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ծննդատներ։

Երբ քիմիական զենքով վառում էին Արցախը։

Երբ պատերազմական օրերին տարբեր տեղերից Ադրբեջանին զենք ու տեռորիստ էին մատակարարում։

Ես գիտեմ, ուր էիք։

Ես գիտեմ, ինչու էիք լեզուներդ խորը մտցրել ձեր լորձոտ, գարշահոտ ու տաքուկ բացվածքները։

Իսկ հիմա, երբ ազգովի պարտվեցինք դրսի վիժվածքներին ու ներսի դավաճաններին, զարթնել եք, հա՞։

Խոստումներ եք շռայլում։ Կարգավիճակ, հայ ժողովրդի շահեր, ֆլան-բեֆան։

Իբր, Ռուսաստանը մեզ պատշաճ չօգնեց, հիմա դուք մեր մասին հիշեցիք, ու հեսա մետ հարցերով կզբաղվեք։

Ուրեմն լսեք, ձեզ ինչ եմ ասում՝ go f**k yourselves.

Այս պատերազմի նման ելքի ամենամեծ շահառուն դուք եք։

Որովհետեւ նման ելքով դուք երաշխավորեցիք ձեզ համար ադրբեջանական էներգակիրների անխափան եւ անվտանգ մատակարարումը։

Որովհետեւ Հայաստանի ու Արցախի պարտությամբ այս տարի դեկտեմբերից Եվրոպա մատակարարվելիք ադրբեջանական գազին երկար ժամանակ ոչինչ չի սպառնալու։

Որովհետեւ իշխանավոր դավաճանները ձեզ երաշխիք տվեցին, որ չեն խփելու գազանավթամուղերին ու դավադրաբար չխփեցին։

Այս օրվա համար էիք 2018-ի ապրիլին Հայաստանում իշխանության զավթման գործընթացը ողջունում ու քաջալերում։

Այսօր թափվող ձեր արցունքները պահեք եվրոպական քաղաքներում իսլամիստների կողմից գլխատվող ձեր մարդկանց համար։

Երեւանը շատ արյուն է տեսել։

Երեւանն այլեւս արցունքներին չի հավատում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30