Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շոմբի Շարփը խոստացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցնել հադրութցիների պահանջը». Մերի Դավթյան

Նոյեմբեր 13,2020 14:26

«15 000 հադրութցիներ կորցրել են ամեն ինչ՝ տունը, հարազատների գերեզմանը, հայրենիքը»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ այսօր բարձրաձայնում էին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով հարկադիր տեղահանված Հադրութի բնակիչները: Նրանք բողոքի երթ իրականացրին դեպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ՝ ասելու, որ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության հետևանքով, այդ թվում Հադրութի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, ոտնահարվում են բնակիչների իրավունքները:

Ցուցարարները մատնանշեցին, որ հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակում Հադրութը երբեւէ չի ներառվել, այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը գրասենյակի բակում հանդիպեց բնակիչների ներկայացուցիչների հետ:

«Ուշադրությամբ լսեց մեր խնդրանքն ու պահանջը եւ վերահաստատեց, որ ՄԱԿ-ը չի զբաղվում արցախյան հիմնախնդրով, չունի նման մանդատ: Բայց խոստացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցնել հադրութցիների պահանջը հատուկ կարգավիճակի առումով կամ հումանիտար ծրագրերի առնչությամբ: Խոստացավ նաեւ, որ ՀՀ կառավարության դիմելուց հետո շատ մեծ հումանիտար ծրագրերով կփորձեն աջակցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութի բնակիչ Մերի Դավթյանը:

Նրա խոսքով՝ Շոմբի Շարփը մեծ ցավ է ապրել, այդ թվում ադրբեջանցիների կողմից Հադրութի խաղաղ բնակիչների դաժան սպանության փաստից:  «Ասաց, որ եթե երկու կողմն էլ դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պատրաստ են աջակցելու»,-հավելեց Մերի Դավթյանը:

Residents of Hadrut hold a protest action in front of the French Embassy in Armenia

Հիշեցնենք, որ երեկ հադրութցիները եղան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, որտեղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարեց՝ անակնկալի են եկել կրակի դադարեցման հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30