Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճշմարտության և դրա հետ առերեսվելու մեր ունակության ցուցիչը համարում եմ վարչապետի հոկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան եթերը. Մարիա Կարապետյան

Նոյեմբեր 13,2020 13:56

«Իմ քայլը» պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին պատասխանի սպասող հարցերը և գործնական քայլերի սպասող խնդիրները շատ են։ Դրանց պետք է անդրադառնանք հերթով, հետևաբար Ձեր ներողամտությունն եմ հայցում, որ խոսում եմ ոչ թե առաջիկա քայլերի, այլ դեռևս անցյալի մասին։

Ձեզանից ոմանք համոզված են, որ ռազմական գործողությունների ընթացքում չեն իմացել ճշմարտությունը ռազմաճակատի և բանակցությունների մասին։ Միևնույն ժամանակ քաղաքական շառլատանների կողմից փորձ է կատարվում ձեզանից ոմանց համոզել, թե չեք իմացել ճշմարտությունը։ Ձեզանից ոմանք էլ՝ իմ համոզմամբ գերակշիռ մեծամասնությունը համոզված է, որ իմացել է ճշմարտությունը, քանի որ այդ ճշմարտությունը հնչել է։

Իհարկե, ռազմաճակատում ծանր մարտերի և բանակցությունների ցավոտ բովանդակության մասին ճշմարտությանը զուգահեռ քաղաքական և ռազմական գործիչները հնչեցրել են հաղթելու կոչը։ Առանց դրա հնարավոր չէ փորձել հաղթել կամ նույնիսկ դիմադրել պատերազմում։

Ճշմարտության և դրա հետ առերեսվելու մեր ունակության ցուցիչը համարում եմ Վարչապետի հոկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան եթերը, որտեղ խոսվել է թե՛ բանակցությունների ցավոտ բովանդակության մասին, թե՛ ռազմաճակատի հիմնական խնդիրների մասին։ Սակայն մեր առնվազն մի մասը համաձայն ու հաշտ չէր այդ տեղեկության կամ առնվազն դրա բարձրաձայնման հետ։

Ես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր իմացել են ճշմարտությունը հաստատեն, որ իմացել են ճշմարտությունը և նրանք, ովքեր չեն իմացել ճշմարտությունը փորձեն հետահայաց վերլուծել, թե ինչու։ Եվ այս խնդրանքը բնավ չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր այժմ ժամանակ չունեն վերլուծություններով զբաղվելու, որովհետև այլ, շատ ավելի կարևոր խնդիրներ են փորձում լուծել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30