Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տվյալ բնակավայրում ապրող անձանց անվտանգությունը ապահովելու տեխնիկական խնդիրների պայմաններում պետք է  երկարացնել բնակավայրերը հանձնելու ժամկետները, իսկ դրա անհնարինության դեպքում՝ չեղարկել. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 13,2020 13:05

Մարդու բնական կամ ինչպես ընդունված է ասել՝ հիմնարար իրավունքները գերակա են ցանկացած համաձայնագրից, պայմանագրից, այդ թվում նաև օրեր առաջ ստորագրված  հայտարարությունից, որի հիմնական նպատակն, ըստ էության, հրադադարի հաստատումն էր՝ պայմանավորված տարածքներ հանձնելով։

Փաստում եմ, որ մարդու կյանքի, ապրելու իրավունքը չի կարող ստորադասվել տարածք հանձնելու հետ, ուստի  պայմանավորվող կողմերը, խաղաղապահ ուժերի պատասխանատվությամբ ունեն պոզիտիվ պարտավորություն ապահովելու տվյալ բնակավայրում ապրող անձանց անվտանգությունը, որի տեխնիկական խնդիրների պայմաններում պետք է հայտարարության մեջ նշված բնակավայրերը հանձնելու ժամկետները երկարացնել, իսկ դրա անհնարինության դեպքում՝ չեղարկել։

Կարծում եմ, Հայաստանի և Արցախի կառավարությունն անհապաղ իր քաղաքական, իրավական լծակները պետք է օգտագործի՝ հիմքում դնելով նման ելակետային իրավական  բազան։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30