Ֆրանսիայի Հանրապետության նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ:
Վերջինիս տեղեկացրել է այսօր կեսօրին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին:
Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը:
Ֆրանսիայի դեսպանություն