Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տղերքն արել են անհնարինը. թույլ մի տվեք կոտրել զինվորի ոգին. Վահրամ Միրաքյան

Նոյեմբեր 13,2020 12:25

ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արշավ է սկսվել հայ զինվորի դեմ: Արշավը սկսվեց Արցախի նախագահի խոսքից հետո, թե հայ զինվորները փախչում էին:

Հիմա բիգբորդերով, թիվիներով, լայվերով հա հիմնավորում են, թե ինչքան վախկոտ է հայ զինվորը:

Ինչո՞ւ է էդպես արվում: Եթե նայենք հետևանքին` կոտրում են զինվորի ոգին, որ չհամարձակվի զենք վերցնել ու պաշտպանել երկրորդ Շուշին` Քարվաճառը: Կոտրում են հայի ոգին, որ վերջնական վերցնեն Արցախը, ավարտեն խայտառակ պայմանագիրը:

Հայ զինվորն ուժեղ է, անհամեմատ ավելի ուժեղ ու մարտունակ, քան մեր հարևաններն են: Նայեք քարտեզին, ճակատի մեծ մասով մեր զինվորը սահմանը պահել է, ի տարբերություն դիվանագիտությանը: Սահմանը պահել է, կռվելով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենաուժեղ բանակի ու ահաբեկիչների հետ:

Ճիշտ է, եղել են թուլության պահեր, բայց մեկա դա չի խանգարել, որ ճակատի մեծ մասում հաղթենք: Ճակատի մեծ մասում հաղթել ենք անկախ ահավոր վատ կազմակերպվածության, անկախ անհամեմատ վատ զինվելու, անկախ անհամեմատ թույլ տեխնոլոգիաների:

Տղերքը 44 օր ճակատի մեծ մասը պահեցին, իսկ էդ ընթացքում քաղաքական վերնախավը նույնիսկ ԱԹՍ-ների հարցը չկարողացավ լուծել: 44 օրում կարելի էր ոտքով գնալ, Իսրայելից ԱԹՍ գնել ու ոտքով բերել հասցնել սահման: Չասեք, որ Իսրայելը չի վաճառել, չկա ըտենց բան, լավ էլ պատրաստ է եղել վաճառելու, գնող չի եղել մեզ մոտից, անձամբ գիտեմ օրինակներ: Չինաստանից բերեիք:

Չնայած էդ ամեն ինչին, մեկա ճակատի մեծ մասում հաղթել ենք ու դեռ հաղթող տղերքը կանգնած են իրենց դիրքերում: Առայժմ, քիչ մնաց, բայց դեռ կանգնած են:

Իսկ թիկունքում իրենց վախկոտ ենք սկսել ասել: Ինչո՞ւ: Երևի նրա համար, որ դիվանագիտության «ձեռքբերումն» առանց խնդիրների հասցնեն ավարտի: Դրա համար զինվորի դուխն է պետք կոտրել:

Մեր տղերքն արել են անհնարինը: 300 սպարտացիների նման կանգնել ու պահել են անհամեմատ գերազանցող թշնամուն: Թուլության օրինակներ կան, բայց հերոսական էլ շատ-շատ են, եկեք կենտրոնանանք հերոսականի վրա, գոնե հիմա, հետո կվերլուծենք թուլությունը: Հերոսական դրվագներ չլինեին, ձախ մասի քարտեզը չէինք ունենա:

Թույլ մի տվեք կոտրել զինվորի ոգին, թա շատ թանկ կնստի մեզ վրա: Դա ճիշտ չէ:

Հ.Գ. –Եկեք ֆլեշմոբ սկսենք ու պատմենք սահմանի հերոսական դրվագները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30