Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում Ռուսաստանի հասցեին կշտամբանքները տեղին չեն. Պեսկով

Նոյեմբեր 13,2020 12:04

Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքները, թե իբր բավարար աջակցություն չենք ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղին հակամարտության մեջ, բացարձակապես տեղին չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Russia Today-ի հետ զրույցում:

Հարցին՝ արդյոք Մոսկվան և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին համարում է Ռուսաստանի բարեկամներ՝ Պեսկովը պատասխանել է. «Անկասկած»:

«Միայն այդ վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը թանկ է գնահատում իր հարաբերությունները Հայաստանի հետ (մենք Հայաստանի հետ գտնվում ենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, Հայաստանն այն երկիրն է, որի հետ մենք դարերով կառուցված հարաբերություններ ունենք), և նույնը ադրբեջանցիների հետ. մենք թանկ ենք գնահատում մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունը և՛ Ադրբեջանի ժողովրդի, և՛ Հայաստանի ժողովրդի հետ: Միայն այդպիսի մոտեցումն է, որբ թույլ է տվել հենց Ռուսաստանին խաղալ անկողմնակալ միջնորդի դեր»,- ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում էր ԼՂ կարգավորման բանաձևեր, որոնց ընդունումը մի քանի տարի առաջ թույլ կտար խուսափել արդյունահեղությունից: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին «նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, առաջին հերթին Ռուսաստանի փորձերի բազում տարիներ՝ առաջարկելու կարգավորման որոշակի բանաձևեր»:

«Այդ բանաձևերը կային, դրանց լավ ծանոթ էին միջազգային բանակցային գործընթացի մասնակիցները, բայց, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չաշխատեցին,- ասել է Պեսկովը:- Եթե դրանք իրականացվեին անգամ երկու տարի առաջ, ապա գուցե այս արյունալի պատերազմը չլիներ և հաջողվեր խուսափել մի քանի հազար երիտասարդ հայերի ու երիտասարդ ադրբեջանցիների զոհվելուց»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30